Լրահոս
Օրվա լրահոսը

2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի հատուկ պահպանվող տարածքներին

Հունվար 30,2019 15:10

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:

CNF-ը հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործընթացում Բնապահպանության նախարարության հիմնական գործընկերներից է, և կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում էականորեն բարձրացվել է պահպանության մակարդակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական մոնիթորինգի և տեսահսկման միասնական համակարգի ներդրման ուղղությամբ CNF-ի աջակցությանը վերաբերող հարցերը։ Կովկասի բնության հիմնադրամը 2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ է հատկացնելու  «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին։

Բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031