«Ռուսաստանը դրական է վերաբերվում 2011 թվականին Վրաստանի ու Շվեյցարիայի միջև կնքված համաձայնագրին: Մենք մտադիր ենք իրականացնել մեր կողմից ստանձնած պարտավորությունները»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Խոսքը Վերին Լարսին այլընտրանք ճանապարհի մասին է:
Ռուս դիվանագետը կարեւոր է համարում փետրվար ամսին կայանալիք եռակողմ հանդիպումը՝ շվեյցարական կողմի մասնակցությամբ. «Այն կանցկացվի Ժնեւում, ինչից հետո մենք կսկսենք իրականացնել ծրագիրը: Սա կօգնի, կտա հնարավորություն ստեղծելու տրանզիտային միջանցք, որով Հայաստանի ապրանքները կարտահանվեն ու կներմուծվեն: Գիտեք, որ տարածաշրջանում կան խնդիրներ, տարակարծություններ՝ քաղաքական կարգավիճակի հետ կապված, կա Հարավային Օսեթիան: Սրանք նուրբ հարցեր են, պետք է քննարկենք»:
Գազի գնին վերաբերվող հարցին Գրիգորի Կարասինն արձագանքեց. «Ես գուշակ չեմ. հարցը քննարկվում է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ