Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր

Հունվար 30,2019 14:50

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և Կառավարության 23.04.2014թ.-ի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն՝

1) մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

3) ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականիօգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելուժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

Իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որևէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսվածչեն:

«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4-րդ մասով սահմանվել է ավանդի դիմաց փոխհատուցման չափի որոշման սանդղակը, որըներկայացվում է ստորև.

Ավանդի գումարի չափը
(
խորհրդային ռուբլով)

Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով)

1000-ից ոչ ավելի

Ավանդի գումարը x 84

1001-ից մինչև 3000 (ներառյալ)

84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4)

3001-ից մինչև 5000 (ներառյալ)

142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)

5001-ից մինչև 10000 (ներառյալ)

 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8)

10000-ից ավելի

216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)

 Հետևաբար, փոխհատուցման իրավունք ունեցող և հաշվառված յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն հաշվել իրեն հասանելիք փոխհատուցման գումարի չափը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031