Արցախի Հանրապետությունում 2019թ. հունիսին կայանալու է չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Հայտնի է դարձել, որ այդ առաջնությանը չի մասնակցելու Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը։
Ըստ աղբյուրի՝ Հյուսիսային Կիպրոսի չմասնակցելու պատճառն այն է, որ առաջնությունն անցկացվելու է Արցախում։
Ինչպես հայտնի է, առաջնությանը մասնակցում է 12 հավաքական, որոնք բաժանված են 4 խմբի։
A խումբ – Արցախ, Սապմի, Լուգանսկ
B խումբ – Աբխազիա, Նիսի կոմսություն, Չամերիա
C խումբ – Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա
D խումբ – Սեկեյան երկիր, Արևմտյան Հայաստան, Հարավային Օսեթիա
Աղբյուր` Ermenihaber/Gundemkibris.com.tr