Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ից անձնական դիմումի հիման վրա աշխատանքից ազատվել է 3 քննիչ. «Ժողովուրդ»

Հունվար 30,2019 12:20

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին հարցրեց այն մասին, թե 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ քանի քննիչ է աշխատանքից ազատման դիմում գրել։ Ինչո՞ւ են ազատման դիմում գրել, ի՞նչ պատճառներ են նրանք մատնանշել։ Արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ վերջիններս չեն կարողացել Ձեզ հետ աշխատել, հրաժարվել են քրեական գործերով դիմումներ ներկայացնել դատարան՝ պատճառաբանելով որ վատ վիճակում են հայտնվում իրենց ներկայացված քրեական գործերի միջնորդությունների մասով, քանի որ քրեական գործի հիմքում չկա ապացույց, իսկ իրենք դատարանին միջնորդություն են ներկայացնում անձին կալանավորելու համար, արդյունքում ստանում են մերժում։

Հարցերին ի պատասխան՝ ՀՔԾ լրատվականից պատասխանել էին. «Ձեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամանակահատվածում անձնական դիմումի հիման վրա աշխատանքից ազատվել է 3 քննիչ։ Ինչ վերաբերում է 3-րդ հարցին, ապա այն իրականությանը չի համապատասխանում»։

Իսկ թե ինչ պատճառաբանությամբ են աշխատանքից ազատվել, ՀՔԾ-ն այս հարցին չէր անդրադարձել։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031