Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ խորհրդարանում պտտվող լուրերի, հաջորդ կանչվող պաշտոնյան լինելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը. «Ժողովուրդ»

Հունվար 30,2019 11:51

Իրավիճակը հետաքրքրական է նրանով, որ «Իմ քայլը» խմբակցությունը հրավիրել է միայն Դավիթ Անանյանին, իսկ ինչպես հայտնի է, պարգեւատրումներ եղել են կառավարության ամբողջ կազմում, եւ տրամաբանական է, որ պետք է հրավիրված լինեին նաեւ այլ պաշտոնյաներ, թեեւ ՊԵԿ-ում ամենամեծ չափի պարգեւավճարներ են տրվել։ Ինչեւէ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք ընդունում են, որ իսկապես կա խնդիր, եւ հանդիպումը տեղի է ունեցել խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու համար։ Վերջինս նաեւ հայտարարեց, որ հանդիպումներ կլինեն նաեւ այլ գերատեսչությունների հետ։

Սա, իհարկե, լավ ավանդույթ է, որ խորհրդարանը իսկապես լինի վերահսկող եւ իսկապես կարողանա կառավարությունից հաշվետվություն պահանջել այս կամ այն քայլի մասին։ Լիլիթ Մակունցի հայտարարությունը, թերեւս, հավատարժան կլիներ, եթե համառորեն տեղեկություններ չպտտվեին այն մասին, որ իշխանական վերնախավում քննարկում են Դավիթ Անանյանին պաշտոնանկ անելու հարցը, դրա համար էլ խմբակցությունը կազմակերպեց այսպիսի հանդիպում։ Ըստ լուրերի՝ հանդիպման մանրամասները պետք է ներկայացվեն կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին։ Դատելով Դավիթ Անանյանի տրամադրությունից՝ կարելի է ենթադրել, որ դժվար թե զեկուցվեն վերջինիս համար բարենպաստ հանգամանքներ։

Թե ովքեր կլինեն հաջորդիվ կանչվող պաշտոնյաները, Մակունցը գաղտնի պահեց՝ թերեւս պայմանավորված տեխնիկական պատճառներով։ Սակայն, ըստ խորհրդարանում պտտվող լուրերի, հաջորդ կանչվող պաշտոնյան լինելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որի հետ քննարկվելու են նաեւ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները։

Ամեն դեպքում, եթե նման հանդիպումները չունենան շոշափելի արդյունքներ, ուրեմն կնշանակի, որ դրանք ընդամենը արվում են գոլորշի բարձրացնելու համար, եւ, ըստ էության, անպտուղ հանդիպումներ են։ Եթե այս հանդիպումներին հետեւեն որոշակի գործընթացներ, որոշ նախագծեր, նույնիսկ պաշտոնանկություններ, այդ ժամանակ կարելի է արձանագրել, որ մենք գործ ունենք խորհրդարանական վերահսկողության, այլ ոչ թե մի բաժակ ջրում փոթորիկ անելու երեւույթի հետ։

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031