ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Արցախի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Բոլթոնը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Այսօր խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք քննարկեցինք մի շարք ընդհանուր հետաքրքրության հարցեր, այդ թվում էներգետիկ անվտանգություն, անվտանգության հարցերով համագործակցություն և ԱՄՆ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Բոլթոնը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Today I spoke with President Aliyev of Azerbaijan. We discussed a number of shared interests, including energy security, security cooperation, and U.S. support for a peaceful resolution to the Nagorno-Karabakh conflict.
— John Bolton (@AmbJohnBolton) January 29, 2019