Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջունելի է, որ անկախ իրավական գործընթացներից, նրանք, որպես նախկին բարձրաստիճան զինվորականներ, հրավիրվում են նման միջոցառումների. «Փաստ»

Հունվար 30,2019 10:57

Նախօրեին Բանակի օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին նաև նախկին զինվորական վերնախավը ներկայացնող անձինք, որոնց շուրջ այժմ քաղաքական ֆոնը բավական լարված է: Խոսքը մասնավորապես Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի մասին է: Նրանց ներկայությունը պաշտոնական միջոցառմանը հակասական տպավորություն է թողնում: Մի կողմից ներգրավված լինելով աղմկահարույց քրեական գործերի մեջ՝ նրանք այժմ գտնվում են ոչ ամենալավ վիճակում հասարակական տրամադրությունների առումով, մեկ այլ կողմից էլ ողջունելի է, որ անկախ իրավական գործընթացներից, նրանք, որպես նախկին բարձրաստիճան զինվորականներ, հրավիրվում են նման միջոցառումների:

Դժվար է ասել՝ սա պաշտպանության նախարարության, թե երկրի բարձրագույն իշխանության նախաձեռնությունն է եղել, բայց ինքնին վերջիններիս ներկայության փաստը ողջունելի է: Սա առնվազն խոսում է այն մասին, որ գոնե ֆորմալ իմաստով իշխանության մոտ կա իրավական և բարոյական շերտերի տարանջատում, կա ինստիտուցիոնալ հիշողության գործոնի կարևորումը, որը խիստ կենսական է հատկապես Զինված ուժերի դեպքում:

Ընդհանրապես, այս տարանջատումը բավական կարևոր է, որովհետև հատկապես վերջին շրջանում տարբեր դեպքերով մենք տեսնում ենք, որ իրավական գործընթացն անպայմանորեն ուղեկցվում է բարոյական գնահատականներով ևս: Ու քանի որ խոսքը հերթական դեպքերի մասին չէ, աղմկահարույց գործերում ներգրավվածների մեծ մասը՝ սկսած Մանվել Գրիգորյանից, վերջացրած Քոչարյանով, այս կամ այն կերպ կապ ունեն Զինված ուժերի ու Արցախյան ազատամարտի հետ, ապա իրավական պրոցեսների ու բարոյական գնահատականների սահմանազատումն ունի խիստ կենսական, ընդհուպ ազգային անվտանգության նշանակություն:

Եվ խոսքն այստեղ այն մասին չէ, որ առանձին վերցրած անձին կարելի է կամ չի կարելի քննադատել, կամ առավել ևս ներգրավել որպես մեղադրյալ: Անշուշտ, կարևոր է, որպեսզի հեղափոխությունը կայացնի դատաիրավական արդար համակարգ, որից խուսափել չի կարողանա ոչ ոք, որի առջև հավասար կլինեն բոլորը՝ շարքային քաղաքացուց մինչև Արցախի հերոս: Սակայն օրենքի առաջ հավասարեցնելը այլ բան է, օրենքի խախտումը որպես առիթ օգտագործելն ու Արցախյան ազատամարտում ավանդ ունեցած մարդկանց հեղինակությունը հողին հավասարեցնելը՝ այլ բան: Այդ պրոցեսի արդյունքում, ընդ որում, ամենաքիչը տուժում են հենց այդ մարդիկ, հիմնական տուժողը մնում է մեր արժեհամակարգը ու դրա արցախյան բաղադրիչը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031