Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ Հայաստանի աջակցության փաթեթի գլխավոր խնդիրը և թիրախը պետք է լինի՝ փոխել Հայաստանի հանրության պատկերացումները եվրոպական արժեքների վերաբերյալ. «Ժամանակ»

Հունվար 30,2019 10:38

Դեռևս թավշյա հեղափոխությունից հետո առիթ ենք ունեցել ասելու, որ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունն ամենևին չի ենթադրում դեպի Եվրոպա քաղաքական քայլերի, կամ ամենևին դրանցով չէ, որ պետք է չափվի: Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու դրանում հռչակված արժեքները գործնականում այն են, ինչ հռչակագրային իմաստով կազմել են եվրաինտեգրացիայի քաղաքականությունը, բայց որը հենց հռչակագրերի մակարդակում է գերազանցապես մնացել այն պատճառով, որ չի արմատավորվել Հայաստանում՝ զանազան ճյուղեր է արձակել դեպի ԵՄ, սակայն Հայաստանում չի թողել արմատներ:

Եվրամիության 2021-27 թվականների Հայաստանի աջակցության փաթեթի գլխավոր խնդիրը և թիրախը պետք է լինի հենց դա՝ արմատավորել Հայաստանում եվրոպական քաղաքականությունը, ստեղծել եվրոպական արժեքներ, փոխել Հայաստանի հանրության պատկերացումները այդ արժեքների վերաբերյալ, որոնք նենգափոխված փորձ է արվում մատուցել հակաքարոզչության աղբյուրներից, եվրոպական արժեքները նույնացնելով իբրև թե հայկական ավանդական արժեքների դեմ պայքարի, այլասերման և ոչնչացման տիրույթում:

Այս հակաքարոզչությունն առ այսօր հաջողությամբ աշխատող է, ինչը նշանակում է, որ գործնականում չի աշխատում Հայաստանի արդիականացման եվրոպական աջակցությունը, կենսունակ ու արդյունավետ չեն դրա մեթոդաբանությունն ու բովանդակությունը, կենսունակ չէ գործընկերային կազմը, եթե առ այսօր Հայաստանի հանրային տիրույթում հնարավոր է խաղալ հայկական ու եվրոպական արժեքները հակադրելու տեղեկատվական նենգափոխումների վրա, և խաղալ արդյունավետ, ինչը խորքից քայքայում է ավելի վերևում՝ քաղաքական կամ տնտեսական մակարդակում որևէ թեկուզ դրական ու ողջունելի գործընթաց:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031