«Ի՞նչ գործ ունեն քահանաները դպրոցում» հարցը, որը վերջին օրերին ակտիվ քննարկման առարկա դարձավ, ունի բազմաթիվ պատասխաններ՝ սկսած Սահմանադրության վկայակոչումից, վերջացրած բարձրագոչ բարոյական խրատներով: Հավանաբար, լեհերի կամ իռլանդացիների մեջ նման հարցեր չեն առաջանում՝ չնայած ոչ ոք չի կասկածում, որ նրանց պետություններն աշխարհիկ են: Թե ինչ պետք է դասավանդել դպրոցում, միանգամայն այլ հարց է, բայց թույլ տամ ինձ սկսել մի քիչ «հեռվից» եւ անդրադառնալ համացանցում պարբերաբար հնչող մեկ այլ թեմայի՝ որոշ ընթերցողների եւ որոշ լրատվամիջոցների փոխադարձ դժգոհությունից:
Այս վեճը դիտարկենք երկու կողմերի տեսանկյունից:
1/ Եթե ես ընթերցող եմ եւ կարծում եմ, որ տվյալ լրատվամիջոցը (լրագրողը) սխալ է, ստեր է գրում, փողով պատվեր է կատարում, ուղղորդված է, հակապետական է, տգետ է, «դեղին է» եւ այլն (ցանկը կարելի է անվերջ շարունակել), ապա ի՞նչն է խանգարում ինձ այդ լրատվամիջոցի կամ լրագրողի հրապարակումները չկարդալ` խնայելով սեփական նյարդերը: Դա՛ է ինձ համար ամենատրամաբանական լուծումը: Ուրիշ հարց, եթե ընթերցողը «պայքարող տեսակ» է եւ ուզում է մարդկության աչքերը բացել այդ լրատվամիջոցների արատների վրա: Իր որոշելիքն է:
2/ Եթե ես լրագրող եմ, եւ որեւէ ընթերցող կամ նրանց որեւէ խումբ կարծում է, որ սխալ եմ, սուտ եմ, ծախված եմ եւ այլն (չկրկնեմ նույն ցանկը), ապա նեղվելու ի՞նչ կարիք կա այստեղ՝ մեկին ես դուր եմ գալիս, մեկին՝ ոչ, բացարձակապես պարտադիր չէ, որ բոլորն ինձ հավանեն, եւ չհավանելու մեջ էլ պետք չէ դավադրություններ, ճնշումներ եւ հետապնդումներ փնտրել: Բացի այդ՝ եթե ես ամեն մի քայլն անելուց մտածեմ՝ «ա~խ, ինչ են իմ մասին ասելու», ապա ավելի լավ է չքայլեմ:
Նույնը՝ հոգեւոր դաստիարակությունը: Ես ուզում եմ, որ իմ երեխայի հետ շփվի Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականը՝ եթե նա իսկապես նվիրված է իր ծառայությանը: Ես չէի ուզենա, որ հոգեւոր թեմայով իմ երեխաների հետ զրուցի հին մտածողությամբ դասատուն, որին պարզապես հավելյալ «ժամեր են գրել»՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի տեսքով. դա երեխաներին աթեիստ դարձնելու ամենաուղիղ ճանապարհն է: Իսկ շփվելու թեման չպիտի լինի այն, թե երբ որ թվին որ կաթողիկոսն է որ աթոռը կամ հակաթոռը հիմնել՝ դրա համար կա հայ ժողովրդի պատմություն: Թեման պետք է լինի այն, ինչ միավորում է բոլոր հիմնական հոգեւոր ուսմունքները՝ բարություն, սեր, կարեկցանք, աշխատասիրություն, ինչպես նաեւ՝ ատելության, նախանձի, խանդի, ցասման մերժում: Բայց շատ հնարավոր է, որ լինեն ծնողներ, որոնք այդ ամենի մասին լսել անգամ չեն ուզում: Թող հայտարարեն, որ նրանք այլ արժեքներ են դավանում, եւ չթողնեն իրենց երեխաներին այդ դասերին: Ամեն մեկի որոշելիքն է:
…Կիրակի իմ տան դուռը թակեցին երկու լավ հագնված եւ լավ շպարված կանայք եւ ասացին, որ նրանք մտածում են Աստծո որոշումների մասին: Ես ներողություն խնդրեցի եւ դուռը փակեցի: Ես էլ եմ մտածում, բայց՝ միայնակ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ծաղրանկարը՝ http://medialab.am-ից
Երբ հերթական անգամ մեր տան դուռը բախեցին երկու անձ՝ երիտասարդ և 16-ամյա երեխա, սկզբում ցանկացա ներս չթողնել, իսկ հետո մտքափոխվեցի ու ներս հրավիրեցի, իսկ մեկ ժամ անց, երբ դուրս եկան՝ երեխան լրիվ շփոթված էր, իսկ երիտասարդը լսածը մտորելու և շատ բաներ վերարժեքավորելու ակնհայտ մտայնությամբ: Կարծում եմ՝ հասկանալի է, թե ովքեր էին դուռ բախողները:
Պրն Աբրահամյան, ողջունում եմ Ձեր անդրադարձը սույն թեմային կամ դպրոցում տեղի ունեցած միջադեպին, սակայն քանի որ ես աշխարհի գիտական ընկալման կողմնակից եմ, ինձ թույլ կտամ որոշ դիտարկումներ անել։
1․ ՛՛․․․ դա երեխաներին աթեիստ դարձնելու ամենաուղիղ ճանապարհն է։՛՛ – ըստ իս՝ երեխաներին հնարավոր չէ դարձնել աթեիստ, որովհետև նրանք ի սկզբանե հենց աթեիստ են, էդ հետո են նրանցից ոմանք լսելով ՛՛ճշմարիտ ու միակ՛՛ վարդապետությունները, /որոնք ի դեպ՝ մոտ 5000-ն են/ դառնում են որևէ կրոնի կամ աղանդի հետևորդ, նայած, թե ում ՛՛բախտը ինչպես կբերի՛՛․․․
2․ Կրոնի մակերեսային ու ցածրորակ ուսուցմամբ հնարավոր չէ երեխային աթեիստ դարձնել, եթե նա արդեն ընդունել է կրոնական ուսմունքը որպես աշխարհընկալում, իսկ այ՝ եթե երեխաներին ուսուցանվի կրոնի ողջ պատմությունը, իր բոլոր ՛՛ալոտրոպ՛՛ ձևափոխություններով հանդերձ և մարդկության վաղնջենական ժամանակներից սկսած, ապա իրոք մեծ է հավանականությունը, որ նրանք կդառնան որևէ կրոնական պաշտամունքից ու տաբուներից զերծ ազատ քաղաքացիներ։
3․՛՛Թեման պետք է լինի այն, ինչ միավորում է բոլոր հիմնական հոգեւոր ուսմունքները՝ բարություն, սեր, կարեկցանք, աշխատասիրություն, ինչպես նաեւ՝ ատելության, նախանձի, խանդի, ցասման մերժում:՛՛?????? Արամ ջա՜ն, Դուք իրո՞ք կարծում եք, որ այդ ամենը հնարավոր չէ քարոզել մարդկանց առանց որևէ կրոնի հետևորդ դառնալու պայմանի, այսինք՝ մարդ չի կարո՞ղ բարի, կարեկից, աշխատասեր լինել, եթե աստծո դատաստանից, գեհենի կրակներից ու հրեշտակների ՛՛անպատեհ՛՛ միջամտությունից ու սատանայի որոգայթներից չի վախենում․․․, ասեմ ավելին, մարդկությոան պատմության մեջ ամենադաժան, անմարդկային արարքները կատարվել են աստծուն ծառայելու նպատակով, ավելի ճիշտ՝ պատրվակով։ Հարկ չեմ համարում անդրադառնալ ՛՛աստծո ծառաների՛՛ մեծ մասի բարոյական կերպարին, քանի որ դատելով Ձեր որոշ հոդվածներից, այդ մասին Դուք ինձանից ավելի տեղեկացված եք․․․
Դառնանք գլխավորին․
-պե՞տք են արդյոք կրոնի պատմության դասերը երեխաների՞ն՝ այո՛, պետք են, սակայն ո՛ղջ պատմությունը, մարդկության առաջին քայլերից սկսած
-քահանան իրավունք ունի՞ դասավանդել կրոնի պատմություն՝ ո՛չ, քահանան լավագույն դեպքում կարող է հրավիրվել դպրոց՝ բաց դաս անցկացնելու Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դասաժամերին․․․
Կը զարմանամ ,կան մարդիկ ՛կը մոռնան որ մենք ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԵՐԿԻՐ ԵՆՔ 2000 տարիներէ ի վեր ; Թող շուրջերնին լաւ նային և պիտի տեսնեն միայն ԽԱՉՔԱՐԵՐ – ՎԱՆՔԵՐ- ՁԵՌԱԳՐԵՐ – ԵԿԵՂԵՑԻՆԵՐ – եկան իսլամներ /սելճուք-պարսիկ-օսմանցի-ևն/ բայց չյաջողեցան մինարէներ տնկել մեր մայր հողին վրայ- գալիս են մորմոններ-՛՛եհովայի վկայ ՛՛ կոչուածներ-Մասոններ և այլ մանրուքներ – միլիոններ կը ծախսեն/տոլարով/ ժողովուրդի աղքատութենէն և թշուառ վիճակէն չարաչար օգտուելով /իրենց թոյնը թափելու մեր ՔՐԻՍՏՈՆԵԱՅ հոգիներուն մէջ որ կազմուած է ԱՒԵՏԱՐԱՆԻ ՍՈՒՐԲ սկզբունքներու ՛ ԲԱՐՈՒԹԵԱՆ- ԱԶՆՒՈՒԹԵԱՆ -ՍԻՐՈՅ- ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ- ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ – ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹԵԱՆ -ՅԱՐԳԱՆՔԻ – և մարդկային այն բոլոր առաքինութիւններուն վրայ -Միլիառը գերազանցող հետեւորդներով -պաշտօնապէս ՛՛ բաժնուած ՛՛ ըլլալով Եկեղեցիէն բայց ոչ անոր ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԷՆ ;
100-հազարաւոր այլազգիներ ներդաշնակ ապրած են ՄԵՐ ՀՈՂԻՆ վրայ և մարդ չէ հալածած զիրենք
ատելութիւն սերմանողները միշտ ՛՛ԴՈՒՐՍԷՆ ՛՛ եկած են սատանայական ծրագիրներով ազգերը իրարու դէմ լարելու – զարմանալի է որ անոնք հիմա մեր մէջը թափանցած են և ներսէն կը փորձեն խանգարել և խռովութիւն ստեղծել ;
Սուրիոյ ԻՍԼԱՄ երկրին մէջ-պետութիւնը ՉՈՐՍ ՊԱՀ տրամադրած է հայ վարժարաններուն որ դասաւանդուի Քրիստոնեայ վարդապետութիւն – ի յարգանս քրիստոնեայ համայնքի մարդկային առաքինութիւններուն –
Ֆրանսայի ՛՛ լայիք ՛՛ պետութիւնը արգիլած է ՛՛ Եհովայի վկայ ՛՛ կոչուածները և նման աղանդներ որ կը ծառայեն միայն մարդոց ուղեղները լուալու և նիւթականը կողոպտելու ; Նոյնը այլ երկիրներու մէջ ;
Կարելի է ՞ հասկնալ թէ ինչ է նպատակը այն անձերուն որ կը փորձեն աղմուկ հանել և արգելք հանդիսանալ որ բարի եկեղեցականներ կարենան ժողովուրդի զաւակներուն մեր Նախնիներու մարդկային հարուստ վարդապետութիւնը հաղորդելու ԱՒԵՏԱՐԱՆԻ լոյսով փոխանցուած ?
Այս նիւթին մէջ եւս, եւ ոչ միայն, այդ 2000 տարիները նշանակութիւն չունին, Հանրի: Խնդիրը, անոնց յաջորդող 70 տարիներն են: Որոնց ընթացքին, մինչեւ իսկ Աստուած սպանեցին, այդտեղ:
Հայաստանի բնիկներուն համար, դժուար է յիշելը որ միլիոնաւոր հայեր կան, այսուհետեւ դասական Սփիւռք կոչուած իրականութեան մէջ: Սակայն գոնէ իրենց իշխանաւորներուն համար, որոնք դեռ, միայն տնտեսական նկատառումներով, կ’ուզեն իբրեւ թէ, որոշ առիթներով, ձեւական կարեւորութիւն մը բեմադրել այդ աւանդական Սփիւռքի նկատմամբ, օգտակար կը լինի որ անոնք նկատի ունենան թէ ամէն անգամ որ կը թքեն Հայոց Առաքելական Եկեղեցիին վրայ, թքում են մի քանի միլիոն հայերու վրայ:
Մեզի համար, Հայ Եկեղեցին – իր երկու վարչական տարբերակներով – էական նշանակութիւն ունի, թէ՛ վերացական եւ թէ՛ շատ գործնական մակարդակներու վրայ:
Արդարեւ, սերունդներէ ի վեր օտարութեան մէջ ապրող հայերուն համար, իրենց ազգային ինքնութեան մէկ հիմնական բաղադրիչն է քրիստոնէական հաւատքը, եւ հետեւաբար իրենց հաւաքական պահպանումի եւ գոյատեւման երաշխիքը. զորս կը մնայ տակաւին ի զօրու, անհրաժեշտ ու կենսական, քանզի Հայաստանը չկարողացաւ ժամանակավրէպ դարձնել այդ դրութիւնը:
Իսկ Հայ Եկեղեցին, նաեւ, որպէս կազմակերպութիւն, դասական Սփիւռքին համար Հայոց Պետութեան դերակատարութիւն ունեցած է եւ տակաւին ունի, այլազան ոլորտներում: Արդեօք մանաւանդ ասկէ՞ է որ կը վախենայ, յատկապէս այժմու վարչակարգը…
Լրագրողը պարտավոր է իրազեկել, ընդորում, ստուգված տեղեկատվությունը, և ընդամենը: Քանի որ Հայաստանի ներկայիս բարդ քաղաքական իրավիճակում, երբ լրատվամիջոցները դարձել են պայքարի միջոց և դա այլևս փաստ է, կարծում եմ լրատվության մասին խոսելն ավելորդ է՝ ով վճարում է, նա էլ տերն է: Այսօր, վճարունակ զանգվածը քաջ հայտնի է: Ընթերցողը՝ մեկ-երկու հասկանում է, թե ինչ է կատարվում և համապատասխան որոշում կայացնում, անկախ նրանից նա պայքարող տեսակ է թե ոչ: Ավելորդ նյարդեր ծախսելը պարզապես անիմաստ է, քանի որ լրագրությունը, թեև չորրոդ, այնուամենայնիվ, իշխանություն է:
Իսկ հոգևոր դաստիարակության տեսանկյունից, հիմնականում, մենք անգրագետ ենք և դա մեր համայնավարական անցյալի ժառանգությունն է: Մենք պահպանել ենք որոշ ծեսեր, սակայն շատ հեռու ենք իրական հոգևոր դրսևորումներից: Մեզանից յուրաքանչուրը, ով մտահոգ է այս առումով, գտնում է իր ճանապարհը դեպի վերև: Անկասկած, լավ կլիներ, որ մեր երեխաները, ստանային այդ դաստիարակությունը և գիտելիքները: Վերջապես, սա մարդկության գոյատևման կարևորագույն գործոններից մեկն է, այլ ոչ միայն Զատիկին ձու ներկելու և փլավ ուտելու առիթ:
ներողութիւն, հաճեցէք բոլորս ծայրագոյն միամիտների կարգին չդասել
ըսելիքը ըսած է Պարոն Նախարարը, գոնէ հիմա քաջութիւնը թող ունենայ դիրքը պահելու… իսկ եթէ այդ խօսքերը «բերանէն փախան», այդ ալ խնդիր է, նկատի ունենալով իր պաշտօնը, եւ արդէն տասը ամիսներէ ի վեր
նաեւ, սա առաջին անգամը չէ, եւ ամենածանր դէպքը չէ, ուր նոր իշխանաւորները պարզում են իրենց յատուկ «գաղափարաբանութիւնը», նաեւ այս նիւթին մէջ
Համաձայն ըլլալով հանդերձ վերեւ ըսուածներուն- կը համարիմ որ միայն ողջամիտ վերլուծումներով պէտք չենք գոհանալ ; Յատկապէս ֆրանսական օրինակը նկատի ունենալով / որուն համեմատաբար քաջածանօթ եմ/ – Անոնք իրենց ՛՛ լայիք՛՛ութեան սկզբունքները առանց խաղտելու ,դպրոցներու մէջ պարտադիր դարձուցին ” éducation civique “ի ուսուցումը (քաղաքացիական դաստիարակութիւն ) որ խորքին մէջ ուրիշ բան չէ եթէ ոչ իրենց երկրի դարաւոր քրիստոնէական աւանդութիւններու ուսուցում, յարմարցնելով ներկայ ժամանակներու ; Մենք ալ կրնանք օգտուիլ ֆրանսական օրինակէն գոհացնելով ամէնքը;
ձեր այդ laïcité-ն ալ վիճելի է… բայց յամենայն դէպս, Հայաստանի մէջ այն ինչ որ տեղի կ’ունենայ, laïcité-ի ըմբռնողութիւնը չէ, այլ athéisme է… որ հիմա ալ կ’ուզեն ապրապնդել պետական մակարդակով
առաւել, 18րդ դարու կոպիտ anticléricalisme մը… որ իրենց համար, այդտեղ, avant-garde կը համարուի… c’est dire, le décalage…
<>
Հոգևոր դաստիրակությունը պետական դպրոցի ֆունկցիան չի քանի որ`
ա. ՀՀ-ն աշխարհիկ պետություն է
բ. պետական դպրոցը ֆինանսավորվում է բոլոր հարկատուների (այդ թվում աթեիստների, կրիշնաիտների և յեհովականների) կողմից:
<>
Եթե ուզում եք ձեր երեխաները հոգևոր կրթություն ստանան, տարեք եկեղեցի, խնդրեք հոգևորականներին կիրակնօրյա դպրոց բացեն, հիմնեք քրիստոնեական դաստիրակությամբ մասնավոր դպրոցներ…
Այ սա ամեն մեկի որոշելիքն է:
Միայն ոչ հոգևոր դաստիրակություն՝ աշխարհիկ պետության հանրային դպրոցներում:
«Ամեն մեկի որոշելիքն է:»
Այսինքն՝ թքած Սահմանադրության վրա. «ամեն մեկը» կարող է իր քմահաճույքով դպրոց հրավիրել քահանաների, քրմերի, մոլլաների ու ժամանակակից այլ շամանների: Էստի համեցեք, վեղարավոր պորտաբույծներ: Կարող եք հանգիստ թունավորել երեխաների ուղեղները կրոնական ծիծաղաշարժ հեքիաթներով ու անհեթեթություններով: Կարող եք ձեր «սուրբ» քթերն ու կիլոմետրանոց մորուքները խոթել պետական դպրոց ու հանգիստ ապականել ուսման գաղափարը…
Լավ կլիներ, եթե կրթության եւ գիտության նախարարը հրահանգեր՝ բոլոր պետական դպրոցների դռներին ու պատերին փակցնել Սահմանադրության 17 հոդվածի երկրորդ կետը՝ «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Դե իսկ լուսամուտներից ու նկուղներից ներս սողոսկող «շուստրի» քահանաներին դիմավորել Դարվինի նկարով, Սատուրնի օղակներով ու Կեպլերի օրենքներով…
Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե կրոնը եւ եկեղեցին իբր կարելի է օգտագործել որպես փրկարար միջոց՝ գաղափարախոսական-քաղաքական միասնության համար: Թերեւս սա կիրառելի է պետականությունից զուրկ ժողովուրդների համար, որոնք իրենց գոյությունը քարշ են տալիս միջնադարյան խավարի պայմաններում, բայց հաստատ ոչ 21-րդ դարում, երբ կրոնական մոլեռանդությունն այլեւս դադարել է մարդու ինքնության որոշիչ տարրը լինելուց: Բացի դրանից, նման սին պատրանքներին տուրք տվողները անտեսում են կրոնի բացասական դերը մարդկության ողջ պատմության ընթացքում: Կրոնը ստեղծվել է ոչ թե մարդկանց երջանկացնելու, այլ ընդհակառակը՝ ստրկացնելու եւ շահագործելու համար: Միայն վախեցած ու չքավոր, տարրական իրավունքներից զրկված մարդկանց կարելի է համոզել, որ իրենց միակ փրկությունը հավատն է, որ իրենց միակ հույսը «անդրշիրիմյան աշխարհն» է: Նույնիսկ հզոր պետություն ունեցած ազգերը (անգամ թագավորները եւ իշխող դասի այլ ներկայացուցիչները) միշտ էլ տառապել են կրոնականների երեսից: Էլ ուր մնաց Հայաստանը՝ իր հազվադեպ ու կարճատեւ ինքնուրույնության հորձանուտներում: Հիշենք թեկուզ Պապ թագավորի ու Հովհաննես-Սմբատի տխուր արկածները…