Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի երկու հայկական դպրոցների վրա թուրքական դրոշակներ են հայտնվել

Հունվար 30,2019 01:11

Այսօր առավոտյան Լոս Անջելեսում գործող երկու հայկական դպրոցների՝ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան եւ Սուրբ Նահատակ Ֆերահյան, աշակերտներն ու աշխատակիցները առավոտ վաղ դպրոց այցելելով ցնցվել են տհաճ անակնկալից՝ դպրոցների շենքերի վրա եւ դարպասների ողջ երկայնքով փակցված են եղել թուրքական դրոշներ:

Դպրոցների տնօրինությունները ոստիկանություն են զանգել՝ միջադեպի պատճառը պարզելու եւ կատարողներին հայտնաբերելու համար: Ըստ ենթադրությունների՝ դրոշները գիշերը փակցրել են ազգությամբ թուրքեր: Այժմ դպրոցների մուտքի մոտ ոստիկանները հսկողություն են սահմանել:

Դասերը, սակայն, դպրոցներում չեն դադարեցվել, քանզի վտանգ չկա: «Թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե նման արարքների պատճառով հայկական կրթարանները իրենց դռները կփակեն հայ երեխաների առջեւ»,-կարծում են ուսուցիչները:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հայկական դպրոցներից մեկում ուսանող երեխայի ծնող՝ սկզբում թեթեւակի խառնվել են իրար, ուսուցիչներն են վախեցել՝ երեխաների անվտանգության համար, սակայն հետո, երբ պարզվել է, որ ոչ մի վտանգավոր բան չկա, ամեն ինչ կարգավորվել է: Այս պահին դասերը շարունակվում են, իսկ Ֆերահյան ազգային դպրոցում բարձր ձայնով միացրած է հայկական ազգային երաժշտություն եւ ծածանում են հայկական դրոշներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Յարութիւն Ծ.Վ.Պզտիկեան says:

    ԵՐԲ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ
    ՍԱՄՈՒԷԼ -ՄՈՒՐԱՏԵԱՆի ՎՐԱՅ ԿԱՏԱՐՈՒԱԾ
    ՎԱՆՏԱԼԱԿԱՆ ՅԱՐՁԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ /յունուար ամսուն/
    ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՆՏԱՐԲԵՐ ԳՏՆՈՒԵՑԱՒ
    նման դէպքեր կրնան դեռ ՇԱՏ ԿՐԿՆՈՒԻԼ դժբախտաբար-

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031