Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք թույլ չենք տա ձևախեղել, ամեն մեկիդ ճաշակով խորհրդանիշ փոխել. Գեղամ Մանուկյան. «Ա1+»

Հունվար 30,2019 00:12

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը քիչ առաջ Արամ Մանուկյանի արձանի մոտ հայտարարեց, որ թույլ չեն տա որևէ մեկի ճաշակով խորհրդանիշ փոխել, նկատի ունենալով  ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա ասել է, որ իր համար օրհներգի նախընտրելի տարբերակ է Արամ խաչատրյանի հեղինակած ՀԽՍՀ օրհներգը։

«Անցնող 100 տարվա ընթացքում հայոց պետականության հայդատի համար նահատակված հազարավորներ, մենք թույլ չենք տա ձևախեղել, ամեն մեկիդ ճաշակով խորհրդանիշ փոխել, այսօր նորից գլուխ են բարձրացրել նոր երիտասարդներ արդեն, որոնց ճաշակին չի համապատասխանում «Մեր հայրենիքը»։,-ասաց նա:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ալեն Սիմոնեան, քիթդ մի՛ խոթիր մի տեղ, որից բան չես հասկանում: Քեզ ԱԺ տարել են կոճակ սեղմելու համար եւ ՈՉ ԱՒԵԼԻ: Ուղեղդ անիմաստ մի՛ ծանրաբեռնիր:
    Եւ սրանից յետոյ, եթէ ինչ որ մէկը բոլշեւիկեան անցեալը վերակենդանացնելու փորձ անի, գլխին «սեւ» կը բերեմ 🙁

  2. Artur Lazarian says:

    Վիտալի Մանսկին մի հզօր վաւերագրական ֆիլմ ունի, որտեղ Ելցինը սրտեղում է ՌԴ հիմնը փոխելու կապակցութեամբ (սրտնեղելը մեղմ բառ է, աւելի ճիշտ՝ սիրտը ճաքում է): Նա ասում է. «красненько»: Կարիք կա՞յ բացատրելու, որ Ելցինի այս բառը իրօք մարգարէական էր: Կարիք կա՞յ բացատրելու, թէ ինչ չարիք կախուեց աշխարհի գլխին, երբ ռուսական հիմնը «կարմրեց»: 🙁
    Դիտել 1:31:49 վայրկեանը՝
    https://www.youtube.com/watch?v=d514qqaVSpE&t=375s&list=LLnKQ_l6kX78HLA_fR81qRIQ&index=4

  3. Artur Lazarian says:

    Լրիւ արդէն չափն անցնում են որոշ փողոց փակողներ: Ասում ես, լաւ շատ բաների վրայ աչք փակենք, չքննադատենք, մեղկ են, նոր են, կը սովորեն: Բայց չէ, բանուգործը թողած «թիթեռ են նկարում»: Շաբաթից աւելի պարգեւավճարներիի թեման է շրջանառւում՝ ակնյայտ կոռուպցիոն յատկանիշներով համեմուած: Դէ խօսացէ՛ք: Դէ մի բան արէք: Թէ՞ կամաց-կամաց սկսենք ձեր իշխանութեան countdown-ը: Առանց այդ էլ կիսախարխուլ իշխանութիւն ունենք՝ «շնորհիւ» ձեր կիսագրագէտ կադրերի: Դեռ մեծ հարցական է, թէ արդեօք կարողանալու էք «երկիրը կառուցել»:

    Ինձնից ձեզ խորհուրդ՝ զբաղուէք ձեր գործերով եւ ձեր յիմար քայլերով մեր ու ձեր միջեւ հակառակութիւն մի՛ մտցրէք: Վստահեցնում եմ, որ այդ առճակատումից դո՛ւք էք պարտուելու:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031