Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Շենքերի արանքում «Տետրիսի» պես մի հատ շենք են ուզում կառուցել»

Հունվար 29,2019 21:20

Այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Եկմալյան հասցեի մի խումբ բնակիչների խնդրին: Այսօր այս հասցեի մի խումբ բնակիչներ քաղաքապետարանի շենքի առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել՝ քաղաքային իշխանություններից պահանջելով ընդունելություն: Արդեն 12-13 տարի, հանուն գերակա շահի բնակարանները կորցրած եւ դրսում մնացած բնակիչների համար ներդրող է հայտնվել, որը պատրաստակամ է նրանց իրացված բնակարանների տարածքում նոր շենք կառուցել եւ բնակիչներին տեղում բնակարաններ հատկացնել, սակայն քաղաքապետարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ այդ տարածքում շենքերը շատ խիտ են, եւ եւս մեկ շենք կառուցելը նպատակահարմար չէ:

Հայկ Մարությանն այս խնդրի մասին ասաց՝ «Ուրիշների սխալները մենք չպետք է անենք Երեւան քաղաքի մնացած բնակիչների հաշվին: «Տետրիսի» պես շենքերի արանքում մի հատ շենք են ուզում կառուցել, որն ուղղակի կպնում է մնացած շենքերին»:

Մարությանը վստահեցրեց՝ այս բնակիչների խնդիրը քաղաքային իշխանության ուշադրության ներքո է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Տետրիս են ուզում խաղալ այս մարդուն հե՞տ…

    երեւի Սուպեր Մաման շփոթել են Սուպեր Մարիօյի հետ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031