Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոսանք են միացնում ականջներին, ոտքերից կախում են, հեռվից կրակում  նրանց ուղղությամբ». ահազանգ բանտից

Հունվար 29,2019 21:13

Տարիներ առաջ Ուկրաինայում տեղի ունեցած ադրբեջանցու սպանության համար կալանավորված ազգությամբ հայեր Սերգեյ Կարապետյանն ու Խաչատուր Հովհաննիսյանը ահազանգում են՝ բանտում իրենց կտտանքների են ենթարկում:

«Տարիներ առաջ բարձրաձայնվեց ադրբեջանցիների կողմից Ջուղայի խաչքարերի ջարդուխուրդ լինելու փաստը: Ադրբեջանն այս ամենն արեց իր զինված ուժերի միջոցով, հետագայում գերեզմանոցում սարքեցին կրակադաշտ: Այս դեպքն իր արձագանքը գտավ նաև Ուկրաինայի Հերսոն քաղաքում: Արդյունքում՝ տեղի հայերի և ադրբեջանցիների միջև վեճ է ծագում, վերածվում ծեծկռտուքի և ավարտվում մահով: Սպանվում է ադրբեջանցիներից մեկը, որն, իմ տվյալներով, այդ վեճի կազմակերպիչն էր և բարեկամական կապեր ուներ Ալիևի հետ: Դեպքի հետ կապված՝ կալանավորվել են մեր հայրենակիցներ Սերգեյ Կարապետյանը և Խաչատուր Հովհաննիսյանը: Նրանք 4 տարի է, ինչ բանտում են, ենթարկվում են կտտանքների: Պետք է այս տանջանքներին վերջ տրվի: Այս տղաները պետք է պաշտպանված լինեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Խաչատուր Մարգարյանը: Նրա տեղեկություններով, Կարապետյանի ու Հովհաննիսյանի գործով դատաքննությունը 4 տարի առաջ է սկսվել ու դեռ շարունակվում է:

Հասարակական  գործիչ Սարգիս Տեր-Եսայանն էլ տարիներ առաջ տեղի ունեցած սպանությունից որոշ մանրամասներ ներկայացրեց, ապա հավելեց. «Բանտում մեր տղաները 40 ամիս է՝ ենթարկվում են խոշտանգման, «էլեկտրաշոկ» են կիրառում, հոսանք են միացնում ականջներին, ոտքերից կախում են, հեռվից կրակում են նրանց ուղղությամբ, դաժան ծեծի են ենթարկում: Ցանկանում ենք, որ մեր իշխանությունը հետամուտ լինի, նրանց տրամադրի փաստաբան»:

Ի պաշտպանություն Կարապետյանի եւ Հովհաննիսյանի՝ վաղը, ժամը 15:00-ին ակցիա տեղի կունենա Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առջև,  ակցիայի մասնակիցներն իրենց բողոքը նամակով կթողնեն դեսպանատանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031