Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 29-ին՝ ժամը
19:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո, Վերին Լարս տանող
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար տրանսպորտային
միջոցների համար։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն