Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական RBK հեռուստաալիքին, որտեղ խոսել է կառավարության կառուցվածքի, Դավոսում ներդրողների հետ ունեցած հանդիպումների, Ռուսաստանից էներգետիկ կախվածության, Մարտի 1-ի գործի և այլ թեմաների մասին:
«Մեզ համար կարևոր է հեռացնել ԵԱՏՄ-ում գոյություն ունեցող խոչընդոտները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվարկով՝ այժմ կառույցում կա առնվազն 80 խոչընդոտ: Մեր նպատակն է հեռացնել դրանք, եթե ոչ բոլորը, ապա գոնե դրանց մի մասը»,- ասել է Փաշինյանը՝ խոսելով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության մասին:
Անդրադառնալով գազի գնին՝ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը ԵԱՏՄ-ում շատ զգայուն թեմա է: «Առնվազն 2019թ. հայ սպառողների համար գազի գինը չի փոխվի, և այս տարվա ընթացքում մենք կշարունակենք քննարկումները գազի գնի հարցում համաձայնության գալու համար»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ մյուս տարի կարող է և սակագնի նվազում լինել:
Հարցին՝ արդյո՞ք ճիշտ է քրեական գործ հարուցել նախկին նախագահի դեմ՝ իրադարձություններից 10 տարի անց՝ Փաշինյանը պատասխանել է, որը ինքը մեկը մյուսի հետ չի համեմատում, և հիմա էլ նույն Ռուսաստանում քննվում են գործեր՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ: «Եթե խոսքը մարդկային կյանքերի մասին է, ես կարծում եմ, որ պետք չէ սահմանափակումներ դնել: Ու նաև որովհետև Հայաստանի Քրեական օրենսգրքի համաձայն՝ կա վաղեմության ժամկետ, որը սահմանված է օրենքով: Այսինքն եթե այդ քրեական գործը շարունակվում է, ապա, ըստ Հայաստանի Քրեական օրենսգրքի, վաղեմության ժամկետը լրացած չէ»,- ասել է Փաշինյանը:
Լրագրողի հարցին՝ արդյոք Մարտի 1-ի գործը սկզբունքային հարց է հենց Փաշինյանի համար, նա պատասխանել է. «Դա ինձ համար չէ սկզբունքային, դա Հայաստանի համար է սկզբունքային, քանի որ երբ տասը քաղաքացի է զոհվում, դա չի կարող պարզապես անցնել-գնալ: Պետք է պարզել՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ»:
https://www.facebook.com/armembrus/videos/391311271445735/
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«Պետք է պարզել՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ »
իսկ մինչեւ որ բարեհաճիք այդ ամենատարրական կէտերը պարզել, մարդիկ մնալու են բանտում, հա՞…
Ռոբերտ Քոչարյան / պաշտպանողական՝
https://haytougchamlian.blog/ռոբերտ-քոչարյան-պաշտպանողական-2018/