Ռ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, առանց սահմանված փաստաթղթի եւ առանց պատշաճ թույլտվության, իր երկվորյակ եղբոր ՀՀ քաղաքացու անձնագրով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնի անցակետով որպես հետիոտն մեկնել է ՀՀ-ից:
Նախկինում դատված Ռ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով: Սույն քրեական գործի քննությունը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Վեդիի նստավայրից տեղափոխվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ