Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանից բացի այլ պաշտոնյաներ էլ կհրավիրվեն խորհրդարան. Լիլիթ Մակունց

Հունվար 29,2019 18:23

«Եթե մենք չունենք լավ վարձատրվող պրոֆեսիոնալներ, ապա այդ խնդիրներն այդպես էլ կմնան։ Պետք  է տեսնենք՝ որտեղ է ոսկե միջինը, եւ ինչ նախագծերով կարող ենք կարգավորել»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք, այսօր խմբակցության նիստին մասնակցել է նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը : Նիստում քննարկվել է աղմուկ հանած պարգեւավճարների հարցը :

Լիլիթ Մակունցն ընդունում է, խնդիր կա, քանի որ ունենք օրենքներ, որոնք թույլ են տալիս պարգեւատրումներ տրամադրել, մյուս կողմից`կա անարդարության զգացում, որը հանրությունը բարձրաձայնեց: Լիլիթ Մակունցի խոսքով, իրենք ցանկանում են ունենալ արդյունավետ աշխատող պետական համակարգ, որտեղ հանրությանը հուզող խնդիրները լուծում են ստանում, բայց, եթե «չունենք լավ վարձատրվող պրոֆեսիոնալներ, ապա այդ խնդիրներն այդպես էլ կմնան»: Քննարկումից մանրամասներ Լիլիթ Մակունցը չհրապարակեց:

Լիլիթ Մակունցը նաեւ տեղեկացրեց, որ Դավիթ Անանյանը խորհրդարան հրավիրվող միակ պաշտոնյան չի լինելու. «Եթե ուզում ենք համապարփակ լուծում, չենք կարող մեկ գերատեսչության հետ առնչվող խնդիրներով լուծումներ տալ»: Բայց թե էլի ովքե՞ր կհրավիրվեն խորհրդարան, նա առայժմ չբարձրաձայնեց:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031