Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հաանը չի մանրամասնում, թե ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ վիզաների ազատականացման շուրջ պաշտոնական բանակցությունները երբ է նախատեսվում սկսել: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նա ասաց. «Ամսաթիվ չկա, մենք պետք է հարցը քննարկենք նաեւ մեր անդամ-պետությունների հետ: Ենթադրում եմ, որ մինչեւ եվրոպական խորհրդարանի ընտրությունները (տեղի կունենան 2019թ.-ին) չեն լինի այդ առումով նախաձեռնություններ»: Հաանը միաժամանակ շեշտեց, որ Եվրոպական հանձնաժողովը շատ դրական է տրամադրված նշյալ հարցում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ժողովուրդ ջան ինչո՞ւ էք ‘Հաան’ գրում: Գերմաներէն Hahn – ՀԱՆ: