Ավագանու մեծ մասը դեմ քվեարկեց «Տաշիր գրուպին» Տերյան փողոցում ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու մասին որոշման նախագծին։
Ավագանին մերժեց նաեւ «Քոֆիսթորի» սրճարանի ավտոկայանատեղի շահագործումը շարունակելը։ Այս սրճարանի հարակից տարածքում ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու համար դիմել էր Իգոր Խաչատուրովը, որը սրճարանի սեփականատերն է եւ Յուրի Խաչատուրովի որդին:
«Տաշիր գրուպին» մերժվեց ավտոկայանատեղի շահագործումը շարունակել, քանի որ, ըստ ավագանու որոշ անդամների, Տերյան փողոցում խցանում է առաջացնում: Իսկ Թումանյան փողոցում գործող «Քոֆիսթորի» սրճարանի համար տրամադրված ավտոկայանատեղին, թեեւ խցանումներ չի առաջացնում, այնուամենայնիվ, նույնպես չի ստանա ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ