Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ձևավորել առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք հասանելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները:
«Բյուջեն պատկանում է հենց բնակիչներին և իրենք էլ կտնօրինեն այն: Մեր նախընտրական ծրագրի հիմնական և գլխավոր կետերից մեկն ուղիղ ժողովրդավարությունն էր, որը պետք է սկսենք իրականացնել: Մեր քաղաքացիներին հնարավորություն կտանք, որ իրենք ևս տնօրինեն բյուջեն և ծրագրեր առաջարկեն: Այդ նպատակով այս տարի բյուջեից կտրամադրվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Այսինքն` Երևանի բնակիչներն իրենք կորոշեն, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել այդ գումարով: Պետք է նաև կազմակերպել օնլայն հարթակ, որի միջոցով կներկայացվեն առաջարկները: Իհարկե, առաջարկներ կընդունենք նաև ավանդական նամակներով: Ծրագրերի մշակումից հետո կընտրվեն և կիրականացվեն քաղաքացիների ներկայացրած այն առաջարկները, որոնք կարժանանան հենց բնակիչների ամենաշատ հավանությանը» ,- ընդգծել է Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
https://www.facebook.com/Yerevanofficial/videos/344172783099897/?__xts__[0]=68.ARDN34NnlMcCtLFv0ktLl80MoOwC8Bhr6pp__MnSkPtHMdfgqmesyoKTfOsUbDvFEEN6lJLb2ay3qIg5YyJMbumK5ZJg-VP3tYgklJxRqOb14Bte8Dt-V0hjvb_X9tSUwg7l4gWcVtpndgXSVbDmH-BoFcOQ7DPU4T1CGQ_YbGcFFYL9yqHlgIW9q3ehgfDigU6JwTOFb77Wy-MJ5PgDZgXZK8JMnzN-kqJH597Z8pxhculvXA0NQ2cetZyRt2betXO9PilalO4L0JgSA65JxlwQOKf5rRU9dbGslvhtWQwbIyWpE9U31xRPYkhz0mg3-es_B_8fbBJoUiQXjQ3PITeiYXBMDD4IdSuf&__tn__=H-R