Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անակնկալ, սկանդալային զարգացում՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ասուլիսի ժամանակ

Հունվար 29,2019 16:57

Այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիս էր հրավիրել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի՝ 2018 թվականի հուլիսից հոգաբարձուների խորհրդի որոշմամբ գործադիր տնօրեն նշանակված Մհեր Խաչատրյանը։ Վերջինս Գյումրիում նախկինում կատարված բնակբաշխման շուրջ մի քանի աղմկոտ բացահայտումներ հրապարակելուց բացի, անդրադարձավ նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի գործունեությանը՝ նշելով, որ որոշակի չարաշահումներ հայտնաբերել է նաև այստեղ։

«Ես, երբ որ դարձա տնօրեն ու հետազոտելով հիմնադրամի գործունեությունը, ի սկզբանե ծանոթանալով նաև ֆինանսական գործընթացներին, մի քանի դեպքեր եմ, այսպես ասած, բացահայտել, որ հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների մեջ էլ կան ֆինանսական չարաշահումներ նախկին տնօրենի կողմից, ու կոնկերտ այդ ամենը՝ փաստերը, հիմքերը իմ ձեռքի տակ կան։ Խոսքը վերաբերում է 2017 թվականին կոնկրետ այն ժամանակվա տնօրեն Ղարիբ Հարությունյանի կողմից, չեմ ուզում ինչ-որ որակումներ տալ, բայց փաստն արձանագրեմ՝ հոգաբարձուների նիստին ներկայացվել է կեղծ հաշվետվություն. ֆինանսական չարաշահումներ կան այդտեղ՝ ծախսերի հետ կապված։ Օրինակ՝ աշխատող չունենալու ժամանակահատվածում աշխատավարձի ձևակերպում, ու հիմա ամբողջ փաստերն իմ ձեռքի տակ կան, հետազոտությունները մինչ վերջ ավարտված են, առաջիկայում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, նիստի ժամանակ այդ հարցը կբարձրաձայնվի, կներկայացվի ու ըստ կանոնադրության՝ 17-րդ կետի հիման վրա ներքին վերահսկողական հանձնախումբ կստեղծվի։ Բոլոր ուսումնասիրությունները և՛ հոգաբարձուները կկատարեն հիմնադրամի ներսում, և՛ անհրաժեշտության դեպքում կդիմեմ իրավապահ մարմիններին», -հայտարարեց Մհեր Խաչատրյանը։

Ասուլիսի կեսից անակնկալ ձևով ներս մտավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Աստղիկ Հովսեփյանի հետ։ Նա հայտարարեց, որ հիմնադրամի տնօրենը զբաղված է ինքնագործունեությամբ, և ասուլիսն ունի քաղաքական ենթատեքստ։

«Մեզ հայտնի են նաև այս երիտասարդին ուղղորդողները»,- ասաց Ղարիբ Հարությունյանը՝ ձեռքով ցույց տալով Մհեր Խաչատրյանին։

Վերջինս ասաց, որ այդ ասուլիսի մասին հոգաբարձուների խորհրդի նախագահն ու որևէ անդամ որևէ տեղեկություն չեն ունեցել, և այն հիմնադրամի կանոնադրության խախտում է։ Ղարիբ Հարությունյանը նաև նշեց, որ փաստաթղթերի ընդունում-հանձնում իր և ներկայիս տնօրենի միջև տեղի չի ունեցել, հետևաբար և Մհեր Խաչատրյանը չի տիրապետում որևէ պաշտոնական տեղեկատվության, զբաղված է կեղծ խոսակցություններ անելով։

«Հուսով եմ բոլոր գիտակից մարդիկ տեղյակ են, գիտեն մինչև հանձման, ընդունման գործընթաց չլինի, որևէ տեղեկատվության հրապարակումն ապօրինի է, սակայն եթե եղել է այդպիսի հայտարարություն, ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին զբաղվել այս հայտարարությամբ հենց այս պահից սկսած։ Եվ երկրորդը, քանի որ հայտարարություն է արվել հանցագործության մասին, հաղորդում վերցնել զրպարտության մասին, այս պահին տեղի է ունեցել զրպարտություն»,- ասաց Ղարիբ Հարությունյանը։

Մհեր Խաչատրյանը փաստեր պահանջեց այն մասին, որ ինքը քաղաքական պատվեր է կատարում։ Նա նշեց, որ երբևիցե քաղաքական թեմաների մեջ ներգրավված չի եղել, ոչ մի կուսակցության անդամ չի եղել և չի լինի և քաղաքականությամբ չի զբաղվի՝ ի տարբերություն ոմանց։

Հարցը որոշեցին քննարկել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ժամանակ։

Մհեր Խաչատրյանը մեկ անգամ ևս հայտարարեց, որ ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունը չարաշահումների մասին կներկայացնի փաստերով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հակոբյան says:

    Մհերը ճիշտ է ասում:Գյումրիում շուտ էին խոսում սրանց անօրինական գործերի մասին:Ղարիբ Հարությունյանը և իրա թայֆեն այդ գումանրները լավ էլ լափել են՝ մի քանի անգամ արտասահամմներում լինելով:Միտումնավոր նկարները սոցցանցերում չեն տեղադրել,որ մարդիկ չիմանան:Կոնկրետ,Իտալիա են գնացել:Ղարիբը և իրա ընկեր հակաեկեղեցական Կարեն Պետրոսյանը 2 տարի առաջ մեծ պատմության մեջ էին ընկել,երբ Ժողում նվիրատվության անվան տակ կաշառք էին վերցրել 10 ուսանողից:Մեկի ծնողը իր երեխուն ցածր բալ դնելու համար կռիվ էր սարքել Ժողի ֆոեյում և տասնյակ ուսանողների ներկայությամբ ապտակել էր Կարենին,ով ընդամենը Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարի համար դարձավ Ժողի ռեկտորի պաշտոնակատար ու դավաճանեց իրա նախկին շեֆին՝Դավոյանին,որի հետ ամեն օր շախմատ էր խաղում:Ղարիբ-Կարեն զույգը ուրացավ նաև Աջապահյանին:Սրանք պատուհաս են Գյումրիի համար:Հիմա սրանց համար ակտիվանալու է իրանց հովանավորը ՝ հայտնի Արայիկը:

  2. Եկեղեցին մեր տունն է says:

    Էս կարենաղարիբա սաստավը սաղի հետ տասովկեկի մեջ է.սաղի հեդը փողային հարաբերությունների մեջ են:Ըսոնք Մարունիկի գրասենյակից կելնեին կերթային Բալասանյանի մոտ,հետո Արման Սահակյանի հետ էին ինչոր խաղերի մեջ:Էլ չեմ սե,որ աջաել վախտերը Սուքիաս Ավետիսյանի շտաբից դուրս չէին գա:Ըսոնկ համ էլ ժողկրթբաժնի սահակի հետ էին լավ մոտիկ:Հետը գործեր կենեին:Էլ չսեմ օր լավ տեսանք ինչ ձև մեր եկեղեցու դեմ դուրս ելան:

  3. Сарухан says:

    Քրեական գործ հարուցեք դրանց դեմ՝թալանածները հետ բերելու համար։
    Չզարմացա,որ իմացա……….Ղարիբ-Կարեն բողոքական զույգին շատ նման է։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031