Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Նաիրա Զոհրաբյանի ոճաբանը

Հունվար 29,2019 16:52

Վերջին շրջանում համացանցը, հայկական եւ օտարազգի մամուլը պարբերաբար քննարկում է Նաիրա Զոհրաբյանի զարմանալի կերպարանափոխությունը։ Բավականին չոր եւ խիստ սանրվածքով գործիչ Նաիրա Զոհրաբյանը շատ արագ կերպարանափոխվեց նուրբ եւ գեղեցիկ կերպարի, ինչը շարունակվում է քննարկվել սոցիալական մեդիայում։ Շատերին հետաքրքրում էր մեկ հարց` ո՞վ է վերջապես Նաիրա Զոհրաբյանի ոճաբանը եւ ո՞վ է աշխատում նրա նոր կերպարի վրա։ Մեզ հաջողվեց պարզել, որ Նաիրայի ոճաբանը աշխարհում բավականին մեծ համարում ունեցող սիրիահայ դիզայներ եւ մոդելյոր Գեւորգ Շադոյանն է, որի «Վերածնունդից-Անկախություն» հավաքածուն օրերս ցուցադրեց Զոհրաբյանը։

Ի դեպ, Շադոյանը հագուստների հավաքածուներ է պատրաստել նաեւ Սաուդյան Արաբայի արքայադստեր համար։

Առաջիկայում Նաիրա Զոհրաբյանը հանդես կգա նոր հավաքածուով, որը կոչվելու է` «Նեֆերտիտիից-Կլեոպատրա»։

Եվ եթե մեզանում քաղաքական գործիչների եւ ֆեշըն ինդուստրիայի համագործակցությունը նոր երեւույթ է, ապա աշխարհում շատ ընդունված է, որ հայտնի մարդիկ` քաղաքական գործիչներ, մարզիկներ եւ այլն, ակտիվորեն համագործակցում են հայտնի դիզայներների հետ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031