Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահին «քննում» են պարգեւավճարների հարցով

Հունվար 29,2019 16:36

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը խորհրդարանում մասնակցում է իշխող «Իմ քայլը» խմբակցության նիստին: Նիստը սկսվել է մոտ մեկուկես ժամ առաջ եւ դեռ չի ավարտվել: Որ նիստին մասնակցելու է ՊԵԿ նախագահը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ ՊԵԿ նախագահն ու իշխող ուժը քննարկում են վերջին շրջանում աղմուկ բարձրացրած ՊԵԿ-ի պարգեւավճարների հարցը, նաեւ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները։

«Պարգևավճարների հարցը մեզ եւս որոշակի մտահոգության տեղիք է տալիս: Այդ հարցը վերանայման խնդիր ունի»,- լրագրողներին ասել է Լիլիթ Մակունցը`հավելելով, որ հարցը պետք է մանրամասն ուսումնասիրել ու կառավարության հետ միասնական որոշման գալ։

Հիշեցնենք, մի քանի օր առաջ, տիկին Մակունցը հայտարարել էր, որ ինքը նորմալ է վերաբերվում պարգեւավճարներին:

Լրագրողներից մեկի հարցին` հնարավո՞ր է դրվի ՊԵԿ նախագահի հրաժարականի հարցը՝ հաշվի առնելով նաեւ այն, որ Դավիթ Անանյանի պաշտոնավարման շրջանում դժգոհությունները շատ են եղել, Լիլիթ Մակունցը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ հանրության կողմից բարձրացվող հարցերն են ինքնանպատակ, ոչ օրենսդիր եւ ոչ էլ գործադիր մարմնի կողմից։ Մենք ինչ խնդրի մասին խոսում ենք, ուզում ենք, որ դա լուծում ստանա։ Այս պահին չեմ կարող ձեր հարցին պատասխանել, այս պահին նման խնդիր չենք դնում։ Մենք խնդիր ենք դնում լուծել այս պահին մեր առջեւ դրած խնդիրները։ Ինքնանպատակ ոչինչ չկա, եթե պետք է քայլ անենք, որը ունենալու է հստակ լուծում, եկեք անենք այդ քայլը»։

Դավիթ Անանյանն էլ լրագրողներին ասել է, որ պատրաստ է պատասխանել պատգամավորների ցանկացած հարցի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031