ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց, որ ինքը Կոմիտասի հետ ազգակցական կապ ունի. «Ցավոք սրտի, չեմ կարող ասել, թե ինչպիսի ազգակցական կապերի մասին է խոսքը: Հիշում եմ տատիս պատմությունները, որ Սողոմոնը գալիս էր իրենց տուն, տատիկիս հոր հետ երգում էին, քննարկում էին…Ավաղ, սմարթֆոնների դարաշրջանը չէր, եւ որեւէ լուսանկար չի պահպանվել եւ միակ հիշողությունները բանավոր փոխանցված պատմությունների մեջ են: Կուզենայի ժամանակ ունենալու դեպքում կատարել արխիվային ուսումնասիրություններ` հասկանալու համար այս առնչությունները»:
Մանրամասն` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ