Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Սերժ Սարգսյանի իշխանությանը դեռ երանի եք տալու»

Հունվար 29,2019 16:23

«Մեկ տարի հետո կտեսնենք`ով է մերժված, ով` չէ: Սերժ Սարգսյանը մեր կուսակցության նախագահն է, Արցախի հերոս է եւ իմ կարծիքով ասելիք եւ անելիք ունի քաղաքականության մեջ: Կուսակցության նախագահը չի կարող լինել պասիվ քաղաքականության մեջ»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետագա անելիքներին վերաբերող հարցին:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին`երեկ, բանակի օրվա միջոցառումներին մասնակցության հրավեր Սերժ Սարգսյանը ստացե՞լ է, քանի որ նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովը մասնակցել են տոնական միջոցառմանը: «Երեւանում չեմ եղել, տեղյակ չեմ Սերժ Սարգսյանը տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր ստացե՞լ է, թե ոչ»,- եղավ պատասխանը:

Մեկ այլ հարցի`գործող իշխանությանը խիստ քննադատեցին`չկա՞ որեւէ դրական երեւույթ: «Կարիք չկա ողբերգություն սարքել ընդդիմության քննադատությունը: Իշխանությունը պետք է աշխատի, ընդդիմությունը քննադատի: Ես դեմ եմ եղել եւ դեմ եմ անձնական վիրավորանքներին»,-ասաց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ 2019-ին դրականը դժվար է տեսնում, բայց 2020-ին Փաշինյանի իշխանությունը Տոկիոյի օլիմպիական խաղերում, քայլքի մրցույթում լուրջ առաջընթաց կարող է գրանցել, քանի որ իշխանության են եկել հենց քայլողները:

Լրագրողը հստակեցրեց` ծառայողական մեքենաներն են կրճատվել, կոռուպցիոներներին են բռնում…«Որոշ մարդկանց գրպաններն են լցվել. մարզպետներ են եղել, որ կմ-ն ու հա-ն-իրարից չեն տարբերել ու պարգեւատրվել են»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին`ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը լռում, նա պատասխանեց. «Սպասեք: Երբ կգա ժամանակը` կխոսի: Կարծում եմ, դա կլինի 2019 թվականին»: Հանրությունը զղջման խոսք կլսի՞, հարցին էլ նա պատասխանեց. «Սերժ Սարգսյանի իշխանությանը դեռ շատ եք երանի տալու, մենք չէ, դուք»:

Լրագրողի հարցին`մենաշնորհների՞ն, բազմաթիվ խնդիրներով դատաիրավական համակարգի՞ն ենք երանի տալու, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ոնց որ թե ուրախացել եք, որ մենաշնորհների տերերը դարձել են խոշոր սեփականատերեր…Եվ տնտեսական աճին, եւ մամուլի ազատության, եւ քաղաքական նորմալ համակարգին»:

Նա մնում է իր կարծիքին`Կալիգուլան իր ձիուն բերեց պառլամենտ, Փաշինյանը`իր հետ քայլածներին:

Դահլիճից հնչած հարցին`իսկ դուք ինչ եք արել, Շարմազանովը պատասխանեց՝ մանրամասները տեսանյութում

Խոսելով կառավարության կառուցվածքային փոփոխություններից, Էդուարդ Շարմազանովը ասաց, որ ի տարբերություն ներկայիս գործիչների, ինքը ընդդիմության կարգավիճակում էլ չի փոխել իր կարծիքը եւ մնում է այն համոզմանը, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է մնան վարչապետի վերահսկողության ներքո: Այլ հարց, թե վարչապետն ի՞նչ նպատակներով կօգտագործի այդ կառույցները: Նա նաեւ նկատեց, որ իր համոզմամբ, ոչ թե սուրճ եփողները պետք է պարգեւատրվեին, այլ ԱԱԾ-ն եւ փրկարարները:

Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությանն էլ ինքը չի հավատում:

 Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031