Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«10 զոհերի հարազատներին պետք չի մոլորության մեջ պահել, թե իբր բացահայտում են ով է կանգնած 10 զոհերի հետեւում». Ռուստամյանը Մարտի 1-ի մասին

Հունվար 29,2019 16:16

Այսօր ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը հրավիրած ասուլիսում խոսելով Մարտի 1-ի ֆիլմում փաստերի խեղաթյուրման, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին՝ ասաց. «Մենք ֆիլմերով չի, որ պիտի տեղեկանանք ինչ է կատարվել Մարտի 1-ին, մենք մասնակցել ենք: Մենք ոչ թե պաշտպանել ենք Քոչարյանին որպես անձ, այլ պաշտպանել ենք արդարադատությունը: Մենք այդտեղ խնդիր ենք տեսնում, այն մեղադրանքը, որ առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ, սա առաջացնում է մեծ մտահոգություններ, մեր երկրում արդարադատության մասով: Արդարադատությունը չպետք է ընտրովի լինի: Արդարադատությունը չպետք է տա տպավորություն, որ հաշվեհարդար կամ վենդետա է իրականացվում: Պետք է առաջին հերթին բացահայտվեն տասը զոհերի մեղավորները, այս ձեւով փորձ է արվում այդ խնդիրը երկրորդական դարձնել:

Ձեւակերպում են տվել՝ սահմանադրական կարգի տապալում, որը պետք է ապացուցվի՝ տապալվել է, թե ոչ, հետո գտնեն՝ ով է տապալել: Երբ որ կա ակնհայտ հանցագործություն, պետք է զոհերի մեղավորներին գտնեին: Եթե տասը զոհերին սպանողներին գտնեին, ավելի արագ գործը կբացվեր: Նրանք, ովքեր նպաստել էին, որ այդ զոհերը առաջանան, հետո նրանք էլ պետք է ընդգրկվեին ու այնպես չի, որ ասեն՝ էս մի մասը մեղավոր են, էն մի մասը՝ ոչ, երկու կողմում էլ մեղավորներ կան մեր խորին համոզմամբ: Քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են: Տասը զոհերի հարազատներին պետք չի մոլորության մեջ պահել, թե իբր այս ձեւով բացահայտում են, թե ով է կանգնած 10 զոհերի հետեւում»:

Ռուստամյանն ասաց, որ այս գործերի պատճառով հարցականի տակ է դրվելու Հայաստանի միջազգային վարկը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031