«Ցավում եմ նման հայտարարության համար: Մեր դիրքորոշումը ավելի քան պարզ է եւ հայտնի: Հայտնի է, թե մենք ինչ մոտեցումներ ունենք, կարիք կա՞ հիշեցնելու: Ստատուսի հարցը որոշում է ԼՂ ժողովուրդը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա հայտարարությանը՝ «մեր դիրքորոշումը բանակցային գործընթացում ուժեղ է: Ադրբեջանը չի համակերպվի իր տարածքների օկուպացման հետ, եւ դա ցույց ենք տվել մարտի դաշտում», ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա նշեց. «Կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք եւ ինչպես կարող ենք պաշտպանել մեզ եւ Արցախը: Մենք գիտենք մեր կարողությունները, բայց ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել խնդիրը»:
Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ Ալիեւի նմանօրինակ հայտարարություններն ու որդեգրած քաղաքականությունը ողջունելի չեն. «Մենք կարող ենք պատասխանել, հռետորաբանություն օգտագործել, բայց վճռականությունը հռետորաբանությունից չի աճում: Մենք ունենք բավարար ուժ՝ պաշտպանվելու եւ վնաս հասցնելու համար: Բայց դա նշանակում է հետեւանքներ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ