Այսօր, հունվարի 29-ին կայացավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստը: Այլ հարցերի շարքում նիստի քննարկմանը դրվեց ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի դիմումը նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Նիստը բավարարեց Գ.Բունիաթյանի դիմումը, որից հետո կայացավ ՀՌՀ նախագահի նոր ընտրություն: Փակ գաղտնի ընտրության արդյունքում միաձայն (8 կողմ, 0 դեմ) ՀՌՀ նախագահ ընտրվեց Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը:
ՀՌՀ հանրության հետ կապերի բաժին