Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպան. «Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից է արվել սահմանադրական կարգի տապալման փորձ»

Հունվար 29,2019 14:30

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ վերջինիս կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ուղղված բողոքը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը Մարտի 1-ի հայտնի քրեական գործի շրջանակում մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ մեղադրանքին՝ նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանն այն «իրավական տգիտություն» որակեց: «Ես կարծում եմ, որ 2008թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից է կատարվել սահմանադրական կարգը տապալելու փորձ»,-համոզմունք հայտնեց փաստաբանը:

Ռուբեն Սահակյանը պնդեց. «Հանրապետության նախագահն անձեռնմխելի է, իսկ եթե հակառակն են ասում, ապա դա տգիտություն է»:

Ինչ վերաբերում է 0038 հրամանին, որով զորքը զորանոցային վիճակի է բերվել, Ռուբեն Սահակյանը հիշեցրեց՝ այդպես է արվել, որովհետեւ պաշտպանության երկու փոխնախարարներ, պաշտպանի բնորոշմամբ, մտադիր էին բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/aravot.am/videos/336318883637148/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նախկին փաստաբանների պալատի նախագահ պարոն՝ Սահակյան. ժողովրդին ավելի մատչելի չէ՞ր լինի սկսեիք այն պահից, թե ի՞նչը նախադրյալ հանդիսացավ այս քաշքշուկների: Ինչպես Ռ. Քոչարյանը դարձավ միակ տղամարդը: Ի՞նչու ՀՀ բնակչությունը անկախությունից հետո դարձավ ընչաքաղց և սկսեց վատ ապրել: Եվ ի վերջո աչքակապոցի փոխարեն մի՞թե չի կարելի հակընդեմ հայցերով լուծում գտնել և 2-րդ նախագահին պաշտպանելով բացահայտել ժողովրդի ցավը…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031