Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրերս ներկայացրել է դիզայներ Գեւորգ Շադոյանի «Վերածննդից՝ անկախություն» նոր հավաքածուն։ Արդյունքում մենք հնարավորություն ունեցանք քաղաքական գործչին տեսնել նոր, հետաքրքիր ռակուրսից։ «Ժողովուրդ» օրաթերթը տիկին Զոհրաբյանի հետ զրուցել է դիզայների հետ համագործակցության, առաջիկա ծրագրերի, կին քաղաքական գործչի վերաբերյալ հայ հասարակության մոտ առկա կարծրատիպերի եւ դրանք կոտրելու անհրաժեշտության մասին։ Պատգամավորը տեղեկացրել է, որ այսքանով իր մասնակցությունը նմանատիպ նախագծերին չի սահմանափակվելու, առաջիկայում նա ներկայանալու է նոր՝ «Նեֆերտիտիից՝ Կլեոպատրա» հավաքածուի շրջանակում։
– Կին քաղաքական գործիչների մասին հայ հասարակության շրջանում որոշակի կարծրատիպեր կան։ Քիչ չեն մարդիկ, որոնք կարծում են, որ եթե կինը զբաղվում է քաղաքականությամբ, նա անպայման պետք է լինի չոր, ստանդարտ, էմոցիաներից զուրկ մեկը։
– Մենք պետք է կարողանանք կոտրել այդ ստերեոտիպերը։ Կինը մնում է կին։
Իմ ֆոտոսեսիայի վերաբերյալ լավ կարծիքներ լսելիս, անկեղծ ասած, լիցքավորվում եմ դրական մեծ էներգիայով։ Չեմ ուզում փակագծերը բացել, բայց ասեմ, որ որոշ ժամանակ անց հանդես կգամ մի հետաքրքիր նախագծում, որը կկոչվի «Նեֆերտիտիից՝ Կլեոպատրա»։
– Այսինքն՝ Դուք հանդես եք գալու, օրինակ, Կլեոպատրայի կերպարո՞ւմ։
– Այո։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում