Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Եղիազարյանի պաշտպան. «Եթե անձը 44 օր հացադուլի մեջ է, սրտի կաթվածից էլ կարող է մահանալ, ինչ-որ մի պատճառից մահանալու է». «Հայկական ժամանակ»

Հունվար 29,2019 12:48

Կալանավորի մահը մեծ քննարկումների առիթ դարձավ սոցիալական ցանցերում: Շատերը նրա մահվան համար մեղադրում էին իշխանություններին՝ մյուսները փաստաբաններին, որ պատշաճ չեն բարձրաձայնել նրա առողջական վիճակի, ինչպես նաեւ 44 օր հացադուլում գտնվելու մասին: Մհեր Եղիազարյանի պաշպան Վահե Մակարյանի հետ զրույցը ստորեւ.

ՔԿ-ն նշում է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մհեր Եղիազարյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից: Այս պատասխանը ձեզ բավարարո՞ւմ է:

– Իհարկե չի բավարարում, ես ասացի, որ ինքը սրտի խնդիր միշտ ունեցել է, այսինքն, եթե անձը 44 օր հացադուլի մեջ է, սրտի կաթվածից էլ կարող է մահանալ, ինչ-որ մի պատճառից մահանալու է, ես չեմ ասում, որ սովից է մահացել, բայց այդ 44 օրը իր առողջության վրա արդեն անդառնալի ազդեցություն էր թողել:

– 44 օր հետո դադարեցրել էր հացադուլը առողջակա՞ն խնդիրների պատճառով:

– Հացադուլը դադարեցնելու օրը ես գնացել եմ, որ իր հետ հանդիպեմ, ինքը չի կարողացել գալ քննչական սենյակ՝ ընդամենը 20 մետր քայլելու տարածք է: Մինչեւ էդ ինքը դիմանում էր, իր ոտքով գալիս- գնում էր, բայց երբ գրավը մերժվեց, ոնց որ իր դիմադրողականությունը կորավ, էլ չկարողացավ պայքարել:

– Ինչո՞ւ չէիք բարձրաձայնում ձեր պաշտպանյալի հացադուլի եւ առողջական վիճակի մասին:

– Սյունիքում ինքը հայտնի անձնավորություն է ու բարձրաձայնվել է թե՛ իր կայքով, թե՛ «Սյունյաց երկիր» թերթով, ամեն օր ինֆորմացիա է գնացել:

– Դուք հայտարարությամբ հանդե՞ս եկել եք:

– Ինքը կողմ չէր, որ հայտարարություն լինի, շատ աղմուկ բարձրանա: Ինքը հակված չէր, որ շատ մեծ աղմուկ բարձրացնենք, մտածում էր, որ կլուծվի հարցը: Եղել է, որ առաջարկել ենք այլ լրատվամիջոցներով բարձրաձայնենք, բայց ասում էր՝ պետք չի դեռ:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031