Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան. «Անկախ նրանից, թե ով քանի հոգով, ինչ ճնշմամբ կփորձի իրավապահներին իր կամքը թելադրել, այնուամենայնիվ, «փողոցային արդարադատությունը» կործանարար է մեր երկրի համար». «Հրապարակ»

Հունվար 29,2019 12:33

Եթե գլխավոր դատախազությունը ծանոթ լիներ մարդու իրավունքների  եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասին, ապա ձեռնպահ կմնար անհեթեթ եւ իրավագիտության հետ աղերս չունեցող մեկնաբանություններից

Ամենեւին նպատակ չունենալով արդարացնել այս տարվա հունիսի 16-ին ձերբակալված, այնուհետեւ կալանավորված ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանին կամ պաշտպանել նրա շահերը (դա թող անեն նրա փաստաբանները)՝ ես չեմ կարող արդարացնել զինվորի հացը կամ զորամասերից «տուշոնկան» տուն տանողին։ Այնուամենայնիվ, լրագրողի հարցին հունվարի 15-ին բլից պատասխաններ տալու ժամանակ դեկտեմբերի 21-ին 25 մլն դրամ գրավով ազատ արձակված Գրիգորյանի գործի մասին այսպիսի միտք արտահայտեցի. «Ծիծաղելի է, որ գլխավոր դատախազը բողոքարկում է Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու հարցը՝ ի սկզբանե իմանալով, որ դատավորը գործել է օրենքի շրջանակում։ Օրենքը նա չէր կարող շրջանցել, քանի որ Մանվել Գրիգորյանի բնակության վայրը հայտնի է, անունը եւ ազգանունը բոլորին հայտնի են, նա չի փորձել փախչել քննությունից»։

Ես կարծում եմ՝ արդարադատությունը փողոցում չպետք է իրացվի, եւ անկախ նրանից, թե ով քանի հոգով, ինչ ճնշմամբ կփորձի իրավապահներին իր կամքը թելադրել, այնուամենայնիվ, «փողոցային արդարադատությունը» կործանարար է մեր երկրի համար։ Ու իմ կարծիքը տեղավորվում էր այս համատեքստում, եւ քննադատությունս՝ դատախազ Արթուր Դավթյանի հասցեին, բխում էր ՀՀ քրեադատավարության օրենսգրքի կոնկրետ հոդվածից։

Բայց իմ կարծիքին դատախազի գլխավոր խորհրդականը շտապեց վիրավորանքով պատասխանել։ Ես, ձեռնպահ մնալով գլխավոր դատախազության ոչ պրոֆեսիոնալ եւ էմոցիոնալ զեղումներին արձագանքելուց, կանդրադառնամ բացառապես իրավական կարգավորումներին, որոնք այնքան միանշանակ են եւ սպառիչ, որ մեծ ճիգեր է պետք գործադրել՝ դրանք հակառակ մեկնաբանելու համար։ Թեեւ ինձ համար զարմանալի չէ հայրենի գլխավոր դատախազության՝ օրենքը մեկնաբանելու ոճն ու կարողությունը, ինչի մասին վկայում է թե՛ հանրային հեղինակության բացակայությունը, թե՛ միջազգային դատարանների խայտառակ գնահատականները դատախազության՝ օրենքի մեկնաբանություններին։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031