Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք կասկած չունենք արդարադատության հանդեպ». Արմեն Գեւորգյանը չի կալանավորվի

Հունվար 29,2019 12:18

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը վերջերս բողոքարկել էր ՀՀ Դատախազությունը։ Նիստերի դահլիճից դուրս գալով՝ Արմեն Գեւորգյանը հայտարարեց, որ վերաքննիչը մերժել է դատախազության բողոքը, իսկ դա նշանակում է, որ նա չի կալանավորվի։

«Մենք կասկած չունենք արդարադատության հանդեպ, որովհետև առաջին ատյանի դատարանը եւ վերաքննիչ դատարանը կայացրել են արդարացի որոշում։ Իսկ դատախազության շեշտադրումը կայանում էր նրանում, որ կալանավորման հիմք հանդիսացող մեղադրանքները միանշանակ են, ինչի հետ պաշտոնական կողմը համաձայն չէ»,-լրագրողներին ասաց Արմեն Գեւորգյանի շահերի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ մարտի մեկի քրեական գործի շրջանակներում Արմեն Գևորգյանը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու համար (ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարության` նա 2008-ին ճնշում է գործադրել ՍԴ դատավորներից մեկի վրա, որպեսզի նա անփոփոխ թողնի նույն թվականի նախագահական ընտրությունների արդյունքները)։ Նրան մեղադրանք է առաջադրված նաեւ փողերի լվացման և խոշոր չափի կաշառք ստանալու համար։

https://www.facebook.com/aravot.am/videos/301138987267478/?__xts__[0]=68.ARB-yh_ijivwycxJ9yEwI-D6ctTpUQ5517RrqB9G21VeDPwnGW_RuJ5ULBcCGjn5cvGc5KgoD8XDR7VIxLQKwj60k5UezvozLIvQsKgLgHkzAL5B51Ev-8XW6mDnIZzJMhf8hsJpzIVCs7BuZhtGBGalH3IbraMqeSj1dB2Qq8uQbnRIrpkNs60np0ZnFYtV7hSikFbpAcMiHx1wGdROgu5Ruimw6HZM1tY9IbLd9VTi-1pW_PSpUmRiJPUfXYCBYIm3hkr3FepPcd4wbR2DMFeEtqu44XTq9sXPbBusYWtFbGxxvQoWEv4IfOdnj_IproDR-xY6lG-HPObtTgQWDEIkYCgNGDXN&__tn__=-R

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031