Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. Ցածր գնաճի, բյուջեի դեֆիցիտի եւ չփոփոխվող կուրսի պայմաններում հնարավոր չէ ստանալ տնտեսական աճ. «Հրապարակ»

Հունվար 29,2019 11:53

Հատված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ հարցազրույցից:

– Դավոսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական հեղափոխություն է Հայաստանում լինելու։ Այս նախադրյալներով, այս մարդկային ռեսուրսով հնարավո՞ր է նման բան։

– Բուն տերմինը, ճիշտն ասած, չեմ հասկանում՝ տնտեսական հեղափոխություն։ Տնտեսությունն էվոլյուցիոն մեխանիզմ է։ Չենք ասում՝ տնտեսական հեղափոխություն, ասում ենք՝ քաղաքական, քանի որ այնտեղ որակական փոփոխություն է լինում՝ «ա»-ն փոխարինվում է «բ»-ով։ Տնտեսության մեջ «ա»-ն աստիճանաբար պետք է վերածվի «բ»-ի։ Սովորաբար ասում են՝ քաղաքական հեղափոխություն եւ տնտեսական բարեփոխումներ։ Ընդ որում՝ բարեփոխում ասվածը տնտեսական կյանքի ապակենտրոնացումն է, ազատությունների ընդլայնումը։ Ասենք, բոլշեւիկյան հեղափոխությունը բարեփոխում չէր։ Դրա համար «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը կեղծ կատեգորիա է։

Այս տարվա Դավոսը վերջին տասնամյակի ամենավատն էր։ Խոշոր երկրների առաջին դեմքերը ոչ միայն չեկան, այլ կոչ արեցին չգնալ (Թրամփը չգնաց, Մակրոնը չգնաց, Պուտինը…): Գնացին բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց ոչ շատ 1-ին դեմքեր, որոնք հայտարարեցին, որ հերիք է նվնվաք, որ Չինաստանում տնտեսական աճը դանդաղել է, հա, ի՞նչ անենք՝ 0,1 տոկոս էլ դանդաղել է, Չինաստանի տնտեսությունը շատ էլ լավ վիճակում է։ Ես Դավոսում չտեսա ինտրիգ, ի տարբերություն նախորդ տարիների։

– Այնուամենայնիվ, կարծես, տնտեսության վերաբերյալ գնահատականներում հոռետես եք։

– Այո, մնում եմ պեսիմիստ եւ ասել, որ ցածր գնաճի, բյուջեի դեֆիցիտի եւ չփոփոխվող կուրսի պայմաններում հնարավոր չէ ստանալ տնտեսական աճ։ Վերջին հաշվով, ինչ-որ մարմնի ծավալը կազմվում է՝ բարձրությունը բազմապատկած լայնությամբ՝ բազմապատկած երկարությամբ։ Առանց փոխելու բարձրությունը, լայնությունը կամ երկարությունը, դուք ծավալը չեք փոխի։ Իսկ ծավալը տվյալ դեպքում ՀՆԱ-ն է։ Ես վստահ եմ, որ շարունակվում է նույն այն քաղաքականությունը, երբ տրանսֆերտների գալն աստիճանաբար դարձավ ոչ արդյունավետ։ Եվ Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ, հիմնականում, բացասական էին հետեւանքները։ Սա բացատրել եմ ինչպես նախորդ իշխանություններին, այնպես էլ՝ ներկայիս։ Համբերատար բացատրել եմ՝ դուք ապագա չունեք, եթե այդ եռաչափ տարածության մեջ պարամետրերից գոնե մեկը չփոխվի, տնտեսությունը չի փոխվի։ Մենք չենք կարող աճել, մենք անընդհատ յոլա կգնանք, վկան 2018-ի ցածր տնտեսական աճն է։ Համենայնդեպս, նախորդ իշխանության համեմատ չարագացավ, եւ առանձնակի ակնկալիքներ չունեմ 2019-ից։ Նույն կառավարությունն է, որն ասում է՝ եթե 5 տոկոս լինի, լավ կլինի։ Բյուջեում նախատեսված է սոսկ 4,9 տոկոս աճ։ Աշխարհն անցած տարի աճել է 3,7 տոկոսով, տարեկան 1 տոկոսով ենք ավել աշխարհից, իսկ աշխարհից հետ՝ 3 անգամ։ Նման տնտեսական աճով 300 տարում հազիվ կարողանանք հասնել աշխարհի միջին ցուցանիշներին։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031