Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ քաղաքական գործիչը մահացել է 52 օր տևած հացադուլից հետո. արևմտյան մամուլի արձագանքը

Հունվար 29,2019 11:35

Արևմտյան հեղինակավոր թերթերն անդրադարձել են շաբաթ օրը բանտում մահացած «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, haynews.am կայքի համակարգող Մհեր Եղիազարյանի մահվանը:

Հայաստանում փոքրիկ կուսակցության առաջնորդը մահացել է բանտում մոտ երկու ամիս տևած հացադուլից հետո, գրում է ամերիկյան հեղինակավոր The New York Times-ը:

Թերթն ընդգծում է, որ Եղիազարյանը անցյալ ամառ հիմնադրված «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն էր:

Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին և մեղադրվում էր մոտ 10 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ:

Ամերիկյան մեկ այլ հեղինակավոր թերթ՝ The Washington Post-ը, հղում կատարելով Associated Press գործակալությանը, գրում է, որ 51-ամյա Մհեր Եղիազարյանը մահացել է բանտում 52 օր տևած հացադուլից հետո:

Թերթը հիշեցնում է, որ նա ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին և մեղադրվում էր կաշառք վերցնելու մեջ: Եղիազարյանը հերքում էր իր դեմ առաջ քաշված մեղադրանքները:

«Հայ քաղաքական գործիչը մահացել է 52 օր տևած հացադուլից հետո», գրում է բրիտանական Daily Mail-ը: Պարբերականը նկատում է, որ Եղիազարյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին և հենց հաջորդ օրը հացադուլ սկսել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031