Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտնել է.
«Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ»:
Մենք նույնպես դեսպանությունում հետաքրքրությամբ և ուրախությամբ ենք սպասում այս այցին:
Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն