Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզերի 12 մանկական հաստատություններից  11-ում օդի ջերմաստիճանը  ցածր է եղել սանիտարական նորմերով սահմանված նորմայից

Հունվար 29,2019 10:42

Նկատի ունենալով  Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում արձանագրված ցածր ջերմային ռեժիմը՝ գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ՝ վերոնշյալ մարզերի թվով 12 մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։

Վարչական վարույթների շրջանակում իրականացված զննումների արդյունքում պարզվել է, որ 12 հաստատություններից  11-ում օդի ջերմաստիճանը  ցածր է եղել սանիտարական նորմերով սահմանված նորմայից:

Հարուցված վարչական վարույթների վերջնական արդյունքների և դրանց հիման վրա իրականացված գործողությունների վերաբերյալ    կտրամադրվի լրացուցիչ տեղեկություններ:

 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հաղորդագրություն   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031