Ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրից:
Գործի են դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» եւ «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի եւ դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ որի վրա առկա է արյան հետք, եւ արյունոտ գլխարկ: Ռեստորանի կուպեներից մեկում հայտնաբերվել են «կառտեր», եւ այդ կուպեն քննիչի որոշմամբ փակվել է, որպեսզի հատուկ փորձագետները զննություն կատարեն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ հիվանդանոց են տեղափոխվել 23-ամյա Արթուր Թովմասյանը, 26-ամյա Հայկ Մանուկյանը, 33-ամյա Ռոման Հարությունյանը, 27-ամյա Գոռ Գինոսյանը, 21-ամյա Ջիվան Հարությունյանը, 36-ամյա Վահրամ Գրիգորյանը։ Նրանք տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, բոլորն էլ տարբեր՝ աստիճանի վնասվածքներով և բոլորն էլ Աբովյան քաղաքի բնակիչներ են, իսկ մահացածն էլ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արտաշես Գևորգյանն էր, նա նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ էր։
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում