«Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, իսկ եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում եմ՝ գա, նստի, քննարկենք իրաբավանական տեսանկյունից»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր, անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ Մարտի մեկի քրեական գործի շուրջ իրեն տված այսօրվա «ամոթանքին», ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Արձագանքելով Բալասանյանի այն դիտարկմանը, թե «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանքը ծիծաղելի է, Սասուն Խաչատրյանը նշեց. «Դուք ուզում եք Բալասանյանի խոսքերը մեկնաբանե՞մ… շատ վատ է, եթե նման գնահատական է տվել: Չեմ կարծում, որ Վիտալի Բալասանյանն այն անձն է, որը կարող է իրավաբանական գնահատականներ տալ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ