Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանը պատասխանում է Արթուր Գրիգորյանին. «Վարչական պաշտոնում անկողմնակալություն է պահանջվում»

Հունվար 28,2019 23:41

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Ավինյանն է կանգնած իր պաշտոնանկության հետեւում: «Տեսչական մարմինները ենթակա են կառավարությանը եւ անձամբ իմ ենթակայության տակ չեն եղել: Ես ընդամենը կառավարության դիրքորոշումն եմ փոխանցել տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարին, որն էլ իր հերթին այն փոխանցել է պարոն Գրիգորյանին»,-այսպես բացատրեց Տիգրան Ավինյանը:

Ապա նշեց. «Թյուրընկալում կա վարչական պաշտոնների առնչությամբ: Արթուր Գրիգորյանը վարչական պաշտոն էր զբաղեցնում, եւ իր լիազորությունների շրջանակը հստակ ամրագրված է օրենքով: Այդ պաշտոնը պահանջում է այդ ոլորտում փորձ եւ դրան համահունչ՝ որոշումներ կայացնելու… որոշումների շրջանակը քաղաքական չէ, խոսքը վարչական պաշտոնի մասին է: Նպատակահարմար չենք համարել Գրիգորյանի պաշտոնավարումը, որովհետեւ չենք տեսել, որ այն համապատասխանում է այն պաշտոնին, որին որ նա նշանակված է: Ամեն մարդ իրավունք ունի քաղաքական դիրքորոշում ունենալ, բայց վարչական պաշտոնում անկողմնակալություն է պահանջվում, որպեսզի լիազորությունների շրջանակից դուրս չգաս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դուք այդ բոլորը շա՜տ լաւ ալ գիտէինք, ի սկզբանէ, երբ որ զինք նշանակեցիք այդ պաշտօնին

    այդ պահուն, դա էր պէտք ձեզի, որպէսզի «ժողովուրդը» սիրէ ձեզ

    հիմա որ տեղաւուեցաք, իրեն եւ իր նմաններին կարիքը չունիք, ուրեմն՝ դո՛ւրս

    պետական ըմբռնողութեան այդ դասերն ալ կը պահէք ձեզի, կը պատմէք ձեր երկրպագուներին, չորցած ծիրան ու դեղձ ուտելով, անուշ լինի

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031