«Առողջություն, հաղթանակ… ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք, վերջ…»,-ՀՀ բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի բարեմաղթանք հղեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նա շտապեց հեռանալ՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին հարցերը թողնելով անպատասխան: Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը, որը 2008թ. մարտի մեկի իրադարձությունների ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարարն էր եւ Երեւանի կայազորի պետը, մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ