ՀՀ բանակի 27-րդ տարեդարձի կապակցությամբ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի գեղարվեստի բաժնում հունվարի 28-ին կազմակերպվել է գեղեցիկ ցուցահանդես, ներկայացվել են նկարներ, ձեռքի աշխատանքներ:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնա Զուրաբյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի քաղաքային եւ մանկական գրադարանների ընթերցողների մի խումբ այսօր այցելել է սահմանամերձ Ոսկեվան, ապրիլյան պատերազմի սկզբին երկու ոտքից զրկված, մի քանի օր առաջ ամուսնացած Դավիթ Գրիգորյանին: Երեխաները ներկայացրել են գրական-երաժշտական հագեցած ծրագիր: Նրանք նվեր գիրք են պատրաստել Դավիթ Գրիգորյանի համար՝ նկարներով, խաղաղության ուղերձով, ՀՀ պետական դրոշով: Գրիգորյանների հյուընկալ տանը կայացած հուզիչ, ջերմ հանդիպմանը մասնակցել են նաեւ Ոսկեվանի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը, Նոյեմբերյանից ապրիլյան պատերազմի 2 մասնակիցներ, ովքեր մարտական ծառայության օրերի վերաբերյալ զրույց են ունեցել Դավիթ Գրիգորյանի հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ