Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունն ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը կերաշխավորի Եղիազարյանի մահվան դեպքի «պատշաճ քննություն»

Հունվար 28,2019 22:52

ԵՄ արտգործնախարարի խոսնակն ասուլիսում անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շաբաթ օրը Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին։

«Մհեր Եղիազարյանը հացադուլից հետո մահացել է կալանավայրում, մենք տեղյակ ենք այս դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը հանձնառու է խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելմանը և մարդու արժանապատվության պահպանմանը ցանկացած հանգամանքներում։ Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կերաշխավորի դեպքի պատշաճ քննություն և կձեռնարկի դրանից ելնող համապատասխան քայլեր», – նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Մայա Կոչիյանչիչը՝ պատասխանելով «Ազատության» Բրյուսելի թղթակցի հարցին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031