«Ժառանգության» ղեկավարը շեշտեց, որ Հայաստանը պետք է դառնա իրավական պետություն, որտեղ փոխադարձ սերը, հարգանքը, ազգային շահի գիտակցումը, զինվորն ու հրամանատարը պետք է պաշտպանված լինեն ոչ միայն օրենքով, զենքով, սնունդով այլև՝ այն գիտակցությամբ, որ սահմանների պաշտպանությունը, ազգային շահի սպասարկումն անհնար է առանց զինվորի, առանց հրամանատարի:
Հովհաննիսյանը Քոչարյանի կալանավորման վերաբերյալ նշեց, որ չի տեսնում այն չափանիշները, ըստ որոնց կարելի է Ռոբերտ Քոչարյանին համարել քաղբանտարկյալ:
«Բայց ես կարծում եմ, որ դատախազությունը և պետական մարմինները շատ ավելի լուրջ պետք է վերաբերվեն այդ հարցին: Որովհետև, եթե փաստարկված մոտեցումներ չլինեն ոչ միայն առկա ամբաստանության հետ կապված, այլև՝ այլ չներկայացված ամբաստանությունների հետ կապված, կմոտենանք այն սահմանին, որ միջազգային հանրությունը կարող է դիտարկել այդ պահը»,- նկատել տվեց հասարակական-քաղաքական գործիչը: