«Հինգերորդ ալիք»՝ նախկին «Արարատ» հեռուստաընկերության լրատվական բլոկի ղեկավար Հարություն Հարությունյանը հաստատում է տեղեկությունը , որ հեռուստաընկերության սեփականատերը՝ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից Արմեն Թավադյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի քավորն է:
Նշենք, որ լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ եղան, թե «Արարատը» գնել է հենց Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարությունյանն ասել էր, թե ինչ վերաբերում է հեռուստաընկերության սեփականատիրոջն ու Քոչարյանի օգտին քարոզչությանը. «Բոլորին հայտնի է՝ ով է հեռուստատեսության սեփականատերը։ Հեռուստատեսության սեփականատերը որքան որ Ռոբերտ Քոչարյանի մարտական ընկերն է, այնքան էլ ինքը այսօր իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի քավորն է»։
Aravot.am-ը փորձեց զրուցել նաեւ Ալեն Սիմոնյանի հետ, վերջինս հեռախոսազանգերին ողջ օրը չպատասխանեց:
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանում Արմեն Թավադյանի մասին նշված է. «Արմեն Սերգեյի Թավադյան (մայիսի 3, 1968, Ստեփանակերտ), հայ քաղաքագետ։ Ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, 1990) Ռուսաստանի Դաշնության, Ազգային Ժողովի Նախարարության, Մոսկվայի դիվանագիտության ակադեմիան (2000)։ 1993 թվականից՝ ԼՂՀ ներկայացուցչության ղեկավար Ռուսաստանում (Մոսկվա)։
Մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը, Աղբուլաղի և Մադաղիսի ազատ գրական մարտերին։ Թավադյանը Մոսկվայում հիմնադրել է ներկայացուցչական և տեղեկատվական-վերլուծական ծառայություն, ստեղծել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի քաղաքական ղեկավարության հետ տարվող աշխատանքների կոնտակտային խումբ։ Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում կազմակերպել է նյութական օգնություն Արցախին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հետաքրքիր ժողովուրդ ենք՝50 տարի առաջ ուսանող էի Երևանում ու երևանցիներից միշտ լսում էի թե ով ում բարեկամն է,ով ում քեռորդու հարևանի քավոր փեսան է …շարունակելի..:Այսօր էլ նունն է ,,Քոչարյանի մերձավորներից մեկինն է,Սիմոնյանի քավորը,,;Կամ ,,Պարտեզ,,ռեստորանում կատարված միջադեպը՝պետք է? անպայման նշել,որ դա ,,Շշի Մելոինն,,է:Տեղեկություն եք տալիս թե? հակագովազդ….:Ոչինչ չի փոխվել՝մի մասը շարունակում է ատելություն սերմանել մյուս մասի նկատմամբ…..