Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը Ադրբեջանին անօդաչուներ վաճառած ընկերության որոշ պաշտոնյաների զրկել է արտոնագրից

Հունվար 28,2019 21:20

Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է ավիաշինարարական Aeronautics Defense Systems Ltd ընկերության երեք ավագ պաշտոնյաների արտահանման արտոնագրերը, հաղորդում է The Times of Israel-ը:

Մասնավորապես, խոսքը Aeronautics Defense Systems Ltd. ընկերության մասին է. կասկածներ կան, որ վերջինս 2017թ. իր հաճախորդ Ադրբեջանի պահանջով «մահապարտ-անօդաչուներ» է փորձարկել Հայաստանի զինված ուժերի դեմ ՝ խախտելով Իսրայելի օրենքը:

Երկրի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ արտոնագրից ժամանակավորապես զրկվել են ընկերության գործադիր տնօրեն Ամոս Մաթանը, նրա տեղակալ Մեյր Ռիզմովիչը, երրորդ աշխատակցի անունը չի հաղորդվում:

«Նրանք չեն կարողանա աշխատել մարքեթինգի կամ պաշտոնական արտահանման ոլորտում արտաքին պաշտոնյաների հետ»,- ասել են ընկերությունից:

Կասեցումն ուժի մեջ կմնա  մինչև այդ հարցով դատական որոշման ընդունումը: Դատական գործի մանրամասները խիստ գաղտնի են պահվում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031