Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան. «Արտաքին ճակատում չպետք է կողմնորշվել ներքին քաղաքական իրադրությամբ»

Հունվար 28,2019 20:50

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը  Aravot.am-ի հետ զրույցում վկայակոչելով՝ Վանուշ Խանամիրյանի հայտնի միտքը, թե վատ բանը մեկ անգամ պետք է ասել, լավը՝ մի քանի անգամ, անդրադարձավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին մասնակցելուց առաջ Մխիթար Հայրապետյանի հանդիպմանը՝ Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակությունը նախկինում գլխավորած Արմեն Աշոտյանի հետ:
Արա Խզմալյանի ձեւակերպմամբ, Մխիթար Հայրապետյանի քայլը ողջունելի է, քանի որ նա այդպիսով կարողացել է հաղթահարել ամրապնդված կարծրատիպերը, խորհրդակցել նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ, մարդկանց հետ որոնք ունեն ինստիտուցիոնալ հիշողություն, այդ հարթակներում աշխատելու փորձառություն:

«Փաստորեն նոր-նոր քաղաքական կյանք ոտք դրած այս երիտասարդ տղան  դեմ գնացել է հասարակությանը եւ համոզված եմ՝ նաեւ իր գործընկերների դիրքորոշմանը ու արել նման ողջամիտ քայլ»,-ասում է Արամ Խզմալյանը:

Մեր զրուցակցի խոսքերով. «Այս հանգամանքը, որ արտաքին աշխարհում մեր երկրի շահերն առաջ տանելու գործում չպետք է խուսափել հանդիպել բոլոր այն մարդկանց հետ, որոնք այս կամ այն չափով մասնակից են եղել քաղաքական գործընթացներին, պետք է օրինակելի լինի բոլոր քաղաքական գործիչների համար՝ անկախ նրանից նրանք օրենսդիր մարմնում են, թե գործադիրում: Դա  պետք է դիտարկել թե ներքին քաղաքական խմորումների համատեքստում, թե արտաքին մարտահրավերներին դիմակայելիս, նաեւ որպես քաղաքացիական պատասխանատվության, պրոֆեսիոնալիզմի դրսեւորում:

Ուզում եմ, որ Մխիթար Հայրապետյանը վճռական լինի իր դիրքոշման եւ աշխատաոճի մեջ՝ անկախ նրանից իր քայլի հանդեպ բացասական խոսքեր կլինեն, թե ոչ: Ինքը պետք է վստահ լինի, որ սա քաղաքացու եւ քաղաքական գործչի գործչի շատ ճիշտ քայլ է:

Բոլոր այն հարցերը, որ վերաբերվում են մեր երկրի արտաքին քաղաքականությանը, պետք է դուրս դրվեն ներքին քաղաքական իրադրություններից: Անկախ  ներքին քաղաքական մրցապայքարից, արդարադատության եւ իրավահարաբերությունների կոնտեքստից, մենք պետք է կարողանանք կարեւոր հարթակներում հանդես գալ համատեղ ջանքերով: Էլի եմ ասում՝ կա ինստիտուցիոնալ հիշողություն, եւ մենք խնդիր ունենք այդ հիշողությունը փոխառելու եւ սահուն փոխանցելու քաղաքական կյանքի նոր խաղակիցներին»:

Արա Խզմալյանը համոզված է. «Գոնե արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար՝  պետք է վեր կանգնենք ներկուսակցական եւ քաղաքական հակասություններից: Մեր մտավոր, ինտելեկտուալ մասնագիտական ռեսուրսներն այդքան հարուստ չեն, որ կարողանանք շրջանցել երկրի ներսում առկա սակավաթիվ ուժերը: Արտաքին ճակատում չպետք է կողմնորշվել ներքին քաղաքական իրադրությամբ»:

Հիշեցնենք, որ Մխիթար Հայրապետյանից բացի, իր ֆեյսբուքյան էջում հանդիպման մասին գրառում էր կատարել նաեւ Արմեն Աշոտյանը եւ  ողջունել Հայրապետյանի  նախաձեռնությունը։

Արմեն Աշոտյանը մասնավորապես գրել էր, որ հանդիպման ժամանակ մանրամասն պատմել է իր աշխատանքի, նվաճումների, խնդիրների եւ կառույցի ներքին խոհանոցի մասին, շեշտել, որ պետություն ներկայացնելը պատիվ է, ու ապագայում եւս պատրաստ է  հնարավորությունների շրջանակներում աջակցել երկու հայկական պետությունների շահերի պաշտպանությանը արտերկրում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031