Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

9 օր աշխատելուց հետո մրցույթում հաղթողի պայմանագիրը դադարեցրել են

Հունվար 28,2019 16:26

«Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության տնօրեն Ֆելիքս Պողոսյանն անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին հաղթել էր մրցույթում, իսկ այս տարվա հունվարի 17-ին նրա հետ կնքվել էր պայմանագիր: Ընկերությունը պայմանագրի համաձայն ստանձնել էր Մասիս քաղաքի կենցաղային աղբահանության ծառայությունների մատուցման պարտավորությունը: Սակայն աշխատելով 9 օր, նրան իր մոտ է հրավիրում փոխքաղաքապետը, հայտնելով, թե քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը պայմանագիրը դադարեցրել է:

Այս լուրը հաստատեց հենց ինքը՝ Ֆ. Պողոսյանը: Նա Aravot.am-ին ասաց, որ դիմել է ԱԱԾ, ՀՀ ոստիկանություն, վարչապետին, տարածքային կառավարման նախարարին, մարզպետին, գլխավոր դատախազին, նաեւ հանցագործության մասին հաղորդումով, իսկ նրա իրավաբանները պատրաստվում են դիմել վարչական դատարան, վիճարկելու քաղաքապետի որոշումը: Հանցագործության մասին հաղորդման մեջ ընկերության պատասխանատուն հայտնել է. «2017 թվականից օրենքով մրցույթ չէր հայտարարվել, սակայն, քաղաքապետը 2017 թվականին հիմնադրել է «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ն, որի միջոցով անօրինական կերպով կատարում է Մասիս քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները: Իսկ մեր ընկերությունը, որը աճուրդ մրցույթում հաղթող է ճանաչվել, չենք կարողանում աշխատել, կրելով ահռելի վնասներ»: Ֆ. Պողոսյանը խնդրում է հարուցել քրեական գործ՝ «քաղաքապետի պաշտոնով ստանձնած լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ»:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031