Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տատյանա Վալովայա. ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից եւ հայ գործարարներից սովորելու բան ունեն

Հունվար 28,2019 15:05

ԵԱՏՄ-ի համար 2018 թվականը բարենպաստ է եղել: Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում կայացած տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան: Ամփոփելով անցնող տարին, տիկին Վալովայան նկատեց, որ ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքը, արդյունաբերական արտադրանքն աճել են: Բայց անդամ երկրներում աճը էապես գերազանցում է միության ցուցանիշներին: Առաջատար եռյակը գլխավորում է Հայաստանը, հետո Բելառուսն է, ապա Ղազախստանը:

«Հանձնաժողովի գնահատականով՝ ներքին համախառն արդյունքի տեմպով հասել ենք 1.9 տոկոս աճի: Բայց շատ կարեւոր է, որ որոշ պետությունների դեպքում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է. Հայաստանում 6.2 տոկոս է, Բելառուսում՝ 3.7 տոկոս, Ղազախստանում՝ 4 տոկոս: Այս ցուցանիշներն արտացոլում են այն ազդեցությունը, որը պետությունները ստանում են ինտեգրացիայի արդյունքում»,- ասաց տիկին Վալովայան:

Ըստ բանախոսի, եթե ամբողջ միության համար արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 3.2 տոկոս, ապա Բելառուսում 6.1 տոկոս, Ղազախստանում՝ 4.5 տոկոս, Ղրղըզստանում 4.9 տոկոս, Հայաստանում՝ 4.1 տոկոս: Այս պարագայում էլ երկրների մեծ մասի ցուցանիշները գերազանցում են միության ցուցանիշներին:

Տիկին Վալովայան շատ կարեւոր է համարում, այն, որ անցյալ տարի, մայիսին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները ինտեգրման խորացման հռչակագիրը ստորագրեցին: Ըստ նրա, արագ փոփոխվող այս աշխարհում, 2014-ի համաձայնություններից շատերն այլեւս հնացած էին, ԵԱՏՄ-ն նաեւ ժամանակին համընթաց պետք է քայլի:

Տիկին Վալովայան կարծում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից եւ հայ գործարարներից սովորելու բան ունեն: Ղրղըզստանի տաղավարից հարց էր հնչել` ինչո՞ւ է անդամ երկրներում ներկրումը շարունակում գերազանցել արտահանմանը, մինչդեռ ակնկալվում էր հակառակը: Տատյանա Վալովայայի կարծիքով, չնայած նրան, որ Հայաստանը հիմա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է եւ պետության սահմանների կեսը փակ են, բայց հայ գործարարները`Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից հետո, իրենց ապրանքների արտահանման տարբերակներ գտնում են: «Այս համատեքստում, մենք իհարկե, մեր հայ գործընկերներից սովորելու բան ունենք, քանի որ նրանք առավելագույնս օգտագործում են ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները»,- ասաց տիկին Վալովայան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031